pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Պահպանության բաժնի ավագ տեսուչ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

06/05/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկետների կազմակերպում

Աշխատանքային պարտականությունները

  • Այցելուների կողմից ներօբեկտային ռեժիմի պահպանման վերահսկում,
  • Տեսահսկման համակարգի միջոցով բանկի մասնաճյուղերի պահպանման, աշխատակիցների աշխատանքի նկատմամբ հսկողություն,
  • Բանկի նյութական արժեքների պահպանություն: Պահպանության հերթափոխի կողմից հանձնման ընդունման գործընթացի վերահսկում,
  • Բաժնի աշխատակիցների կողմից անցագրային և ներօբեկտային ռեժիմի պահպանման վերահսկում,
  • Աշխատանք այցելուների, հաճախորդների հետ,
  • Հատուկ այցելուներին և բանկի ղեկավարությանը դիմավորելը, բանկի տարածքում ուղեկցելը,
  • Բանկի տարածքում կարգուկանոնի և աշխատակիցների անվտանգության ապահովում,
  • Հաճախումների, անցագրերի հաշվառում, հաշվետվությունների կազմում,
  • Բանկոմատների լիցքավորումների ուղեկցում,
  • Ծառայության ղեկավարի, բաժնի պետի հանձնարարականների կատարում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Առնվազն միջնակարգ կրթություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (իրավապահ համակարգում աշխատանքային փորձը և/կամ պահնորդական ծառայության աշխատանքային փորձը նախընտրելի է),
  • MS Office-ի իմացություն,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):
Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Պահպանության բաժնի ավագ տեսուչ Գլխամասային գրասենյակում և Մասնաճյուղային ցանցում/ք.Երևան և ՀՀ մարզեր/։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով  

·         Պահպանության բաժնի ավագ տեսուչ 

 ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք: