pagebg
Տաք/Սառը ուտեստների խոհարար

Jellyfish

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/06/2024

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Միջին Մասնագիտական

Կատեգորիա`

Ռեստորան, Սննդի սպասարկում

Աշխատանքային պարտականությունները

  • Պատրաստել տարբեր ուտեստներ ըստ մենյուի և  ղեկավարի հանձնարարության,
  • Պահպանել սննդամթերքի որակն ու քանակը,
  • Պահպանել սննդի ջերմաստիճանը,
  • Զեկուցել սննդի հետ կապված խնդիրների մասին,
  • Հետևել սանիտարական ծրագրով նախանշված ստանդարտներին,
  • Կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ,
  • Գրագետ աշխատել տեխնոլոգիական քարտերի հետ։

Պահանջվող որակավորումներ
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Համապատասխան կրթության և որակավորման առկայություն,
  • Թիմակիցներին լսելու կարողություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  •  Պատասխանատվության բարձր զգացում,
  •  Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Անվտանգության և հիգիենայի կանոնների գերազանց իմացություն
Աշխատանքի նկարագրությունը
Ջելիֆիշ ընկերությունը փնտրում է սառը/տաք ուտեստների խոհարարի, ով իր գործընկերների հետ կօգնի ստեղծել կատարյալ ուտեստներ՝ տալով լավագույն փորձառությունը մեր հյուրերին։
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր բացատրական նամակը և ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] Կարող եք զանգահարել գործատուին հետևյալ հեռախոսահամարով` 044 495003.

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։ Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելլիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելլիֆիշը։ Ջելլիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելլիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով: Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Մենեջեր
Yeremyan Projects
Լրիվ դրույք
13/06/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Մասնաճյուղի տնօրեն
Yeremyan Projects
Լրիվ դրույք
30/05/2024
ԴԻՏԵԼ