pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

30/04/2024

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Կորպորատիվ հաճախորդների հետ նախատեսվող գործարքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, էֆեկտիվ եկամտաբերության հաշվարկների կատարում,
  • Կորպորատիվ հաճախորդների վարկային հայտերի ուղեկցում, վարկային գործիքի տրամադրման և սպասարկման գործընթացի համար անհրաժեշտ ընթացակարգով սահմանված գործողությունների իրականացում ,
  • Կորպորատիվ հաճախորդների բնութագիր-անձնագրի վարում և պարբերաբար թարմեցում,
  • Առկա Կորպորատիվ հաճախորդների բազայի սպասարկում, այդ թվում ընթացակարգերով սահմանված մոնիթորինգների իրականցման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում ,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է իրավաբանական անձ - հաճախորդների հետ աշխատանքների ուղղվածությամբ)
  • MS Office
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (գերազանց),
  • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքների ֆինանսական խորհրդատու։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
  • Մրցակցային բարձր աշխատավարձ,
  • Աշխատավարձի տարեկան վերանայում,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
  • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Բժշկական ապահովագրություն:
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝  ·         Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու 

Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:   

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային մասնագետ/ Էջմիածին մ/ճ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Առևտրային գործառնությունների ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
ԳԿՄՎ, Կորպորատիվ հաճախորդների մշտադիտարկման ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի առաջատար մասնագետ 
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Բիզնես գործընթացների կառավարման և մեթոդոլոգիայի ուղղության համակարգող
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
18/10/2024
ԴԻՏԵԼ