page_bg
  • Deadline expired
Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության պետ

Ardshinbank CJSC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

03/07/2022

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Banking, Accounting, Financial

Job description

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության պետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 

Job responsibilities

Տնօրինության ենթակայության տակ գտնվող վարչությունների աշխատանքների և գործառույթների կոորդինացման աջակցում,
Տնօրինության գործառույթների հետ կապված Տնօրինության այլ վարչությունների հետ համագործակցության ապահովում/վարչությունների գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրման և դրանց կատարման նկատմամբ հսկողության աջակցում,
Վարչության աշխատանքների կազմակերպում, կոորդինացում և վերահսկում, վարչության աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
Անմիջական և Բանկի ղեկավարների կողմից վարչությանը տրված հանձնարարականների կատարման ապահովում, վարչության աշխատակիցներին վարչության գործառույթներին առնչվող հանձնարարականների տրամադրում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն,
Վարչության գործառնություններով պայմանավորված ավտոմատացման առաջարկների ներկայացում, պրոցեսների կանոնակարգման համար իրավական ակտերի նախագծերի մշակման կազմակերպում, վերահսկում,
Վարչության գործառույթների հետ կապված Բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության ապահովում,
Վարչության աշխատակիցներին խրախուսելու և նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
Ներդրված ծառայությունների գործընթացների վերաբերյալ ստացվող տեղեկատվության վերլուծություն, թերությունների բացահայտում, թերությունների վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված քայլերի ձեռնարկում,
Նախագծերի իրականացում, այդ թվում՝ ծառայությունների պայմանների, բիզնես գործընթացների, առաջխաղացման և վաճառքի մոտեցումների, տեխնիկական հագեցվածության պահանջների մշակման և ներկայացման կազմակերպում,
Պարբերական հաշվետվությունների կազմում, ուսումնասիրում և վերլուծություն,
Կորպորատիվ հաճախորդների հետ ակտիվային և պասիվային գործառույթների զարգացման պլանի մշակում, այդ թվում՝ հիմնական առանցքային ցուցիչների (KPI) մշակում,
Վարկային և ավանդային պորտֆելների աճի դինամիկայի կանխատեսում, հնարավոր սթրես սցենարների վերլուծություն և առաջարկների իրականացում,
Արտասահմանյան ֆինանսական կառույցների հետ բանակցում փաստաթղթային գործառնությունների պայմանների համաձայնեցման, նպատակային ֆինանսական ռեսուրսների ներգրավման վերաբերյալ,
Վարչության գործառնություններով պայմանավորված մոնիթորինգի գործընթացի վերահսկում,
Բանկի համար առաջնայնություն ունեցող հատուկ բիզնես գործընթացների ուղղորդում, ճանապարհային քարտեզի մշակում, քայլերի ծրագրում, գործընթացների ճիշտ վերաբաշխում համապատասխան աշխատակիցների միջև և գործընթացի ընթացիկ վերահսկողություն,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Required qualifications

Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը ցանկալի է),
Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2-ը՝ ղեկավար պաշտոնում,
MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր),
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
Ֆինանսական վերլուծություն, բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր  իմացություն:

Application procedure

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչության պետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 3-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

About company

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Related jobs

company_logo
Accountant
ԲԴ Ռիթեյլ Գրուպ ՍՊԸ
Full Time
18/05/2026
VIEW
company_logo
Հաշվապահ
Ekoprof LLC
Full Time
15/05/2026
VIEW
company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Full Time
08/05/2026
VIEW
company_logo
Գույքագրման մասնագետ
Evocabank CJSC
Full Time
10/05/2026
VIEW
company_logo
Գանձապահ
Evocabank CJSC
Full Time
10/05/2026
VIEW