Ավանտա նորարարական բժշկության կենտրոն
Location`
Armenia,Yerevan
Deadline`
13/08/2026
Job type`
Full Time
Degree`
Category`
Advertising, Marketing, PR
«Ավանտա» նորարական բժշկական կենտրոնը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու Մարքեթինգի համակարգողի, ով կզբաղվի կենտրոնի հիմնադիր տնօրենի անձնական բրենդի կառավարմամբ, ով կօգնի համակարգել մարքեթինգային նախագծերը, ապահովել դրանց ժամանակին և որակյալ իրականացումը, ինչպես նաև մասնակցել բրենդի զարգացման նոր նախաձեռնություններին։
Մենք առաջարկում ենք՝
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։
Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։
Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը: