page_bg
Courier (Car / Motorcycle / Electric Scooter)

buy.am

Location`

Armenia,Yerevan

Deadline`

27/08/2026

Job type`

Other

Degree`

Category`

Logistics, Transportation

Job description

Միացե՛ք Buy.am-ի թիմին

Buy.am-ը փնտրում է պատասխանատու և էներգիայով լի առաքիչների, ովքեր կմիանան մեր թիմին և կապահովեն պատվերների արագ ու որակյալ առաքումը Երևանում։

Եթե հետաքրքրված եք, կարող եք զանգահարել մեզ՝ 033029787, 095045402 հեռախոսահամարներով։

 Մենք առաջարկում ենք

  • Ճկուն աշխատանքային գրաֆիկ։
  • Կայուն և մրցունակ վարձատրություն։
  • Բոնուսային համակարգ՝ կատարողականի հիման վրա։
  • Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
  • Զարգացման և առաջխաղացման հնարավորություն։

Job responsibilities

  • Առաքել պատվերները հաճախորդներին՝ սահմանված ժամկետներում,
  • Ապահովել պատվերների անվտանգ և խնամքով տեղափոխումը,
  • Բարեհամբույր և քաղաքավարի շփվել հաճախորդների հետ,
  • Պահպանել ընկերության սպասարկման ստանդարտները,
  • Անհրաժեշտության դեպքում կապ պահպանել Կոնտակտային կենտրոնի հետ։

Required qualifications

  • Աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ,
  • Սեփական մեքենայի, մոտոցիկլետի կամ ինքնագլորի առկայությունը պարտադիր է,
  • Լավ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման լավ հմտություններ,
  • Ճշտապահություն և կարգապահություն:

Application procedure


About company

Buy.am-ը օնլայն առևտրի հարթակ է, որտեղ միավորված են հարյուրավոր խանութներ, ռեստորաններ, սուպերմարկետներ, ինչպես նաև դեղատներ: Դուք կարող եք պատվիրել նախընտրած ապրանքները, և մենք սիրով այն կհասցնենք Ձեզ։

Buy.am-ի գործունեության հիմքում ընկած է հաճախորդի համար առավելագույնս շահավետ և որակյալ ծառայությունների մատուցումը: Օնլայն գնումների գործընթացն ապահովելիս մենք ուշադրություն ենք դարձնում հաճախորդների կարիքների և պահանջմունքների վրա՝ ներկայացնելով բարձրորակ ապրանքների լայն տեսականի և հնարավորինս ցածր գներ:

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png