pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

14/08/2022

Աշխատավարձ`

Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Տարածքների վարձակալությամբ տրամադրում,տարածքների վարձակալում,անհատույց օգտագործման (տիրապետման) պայմանագրերի վարում,
ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատասխան Բանկի հիմնական միջոցների , ոչ նյութական և նյութական ակտիվների և կապիտալ ներդրումների հաշվապահական ձևակերպումներ,
ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերին և որոշումներին համապատասխան Բանկի կողմից իրականացվող գործառույթների հաշվապահական ձևակերպումներ իրականացում ,
Արժեթղթերի վերագնահատում, վերագնահատման հաշվառման ստուգում,
Բանկի անունից մատակարարներին (ոչ ֆինանսական կազմակերպություններին), կատարվող միջազգային և ՀՀ տարածքում իրականացվող փոխանցումներ և դրանց հաշվապահական ձևակերպում և հաշվառում, 
Ստացված հաշվապրանքագիրների ներկայացում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարնեին հիմնավորման և հաստատման նպատակով,
Ժամկետանց դեբիտորական պարտքերի հետ կապված գործառույթների վերահսկում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է), 
Վերջին 5 տարիների ընթացքում հաշվապահական հաշվառման ուղղվածությամբ 6 ամսվա աշխատանքային փորձը նախընտրելի է 
Համակարգչային ծրագրերի իմացություն, MS Office 
Հայերենի, ռուսերեն գերազանց իմացություն  և անգլերեն լեզվի լավ իմացություն,
Բանկային ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի, հաշվապահական հաշվառման հիմունքների ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժին մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան 


Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով`  [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ։Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Հաշվապահական ձևակերպումների և ֆինանսական վերահսկողության բաժնի մասնագետ” այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ.օգոստոսի 14-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պայմանագրային ապահովման բաժնի ավագ մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ վարկերի վերակառուցման ուղղության ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
21/04/2024
ԴԻՏԵԼ