pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Տեղեկատվական անվտանգության ուղղության փորձագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/05/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տեղեկատվական Տեխնոլոգիա

Աշխատանքային պարտականությունները

Բանկի ներքին իրավական ակտերում ամրագրված տեղեկատվական համակարգերում, տեղեկատվական անվտանգության համակարգերում, բանկի համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային համակարգերի անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման հետ կապված տեղեկատվական անվտանգության ապահովման պահանջների վերլուծություն, ռիսկերի գնահատում, բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և ներդրում։
Բանկի տեղեկատվական համակարգերում տեղեկատվության անվտանգության պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում պատահարների վերլուծություն, ռիսկերի գնահատում, բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և համապատասխան կարգաբերումների իրականացում։
Բանկի տեղեկատվական անվտանգության պատահարների  բացահայտում և/կամ պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում դրանց վերլուծություն, ռիսկերի գնահատում և բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
Բանկի համակարգչային ցանցերի, այլ տեխնիկական և ծրագրային համակարգերի անվտանգ շահագործման, սպասարկման և կառավարման հետ կապված պատահարների բացահայտում և/կամ պատահարների վերաբերյալ ազդակների դեպքում դրանց վերլուծություն, ռիսկերի գնահատում, բացահայտված ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում և կարգաբերումների իրականացում
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,

Պահանջվող որակավորումներ
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվության համակարգերի պաշտպանության ուղղվածությամբ (նախընտրելի է ֆինանսաբանկային ոլորտում) կամ 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
Խորացված համակարգչային գիտելիքներ, ՏՏ և  կառավարման ծրագրային միջոցներ և գործիքներ,
Ցանցային տեխնոլոգիաների իմացություն,
PIM/PAM համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն,
Antispam համակագերի աշխատանքի սկզբունքների իմացություն,
Հակավիրուսային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն,
Windows server, Linux համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
Firewall, IPS/IDS համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
WAF համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
SIEM համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
Տվյալների բազաների աշխատանքների սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ
Ծրագրավորման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ,
Գաղտնագրման տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ,
Հայերեն (գերազանց),  ռուսերեն (գերազանց), անգլերեն (տեխնիկական),
Բանկային տեխնոլոգիաների իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Տեղեկատվական անվտանգության ուղղության փորձագետ, Տեղեկատվական անվտանգության վարչություն 

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ            Գլխամասային գրասենյակ

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@ardshinbank.am, ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Տեղեկատվական անվտանգության ուղղության փորձագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Մայիսի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Full-Stack Web Developer
DEEP. Marketing. Branding
Լրիվ դրույք
19/06/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատվական անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ
Armeconombank OJSC
Լրիվ դրույք
25/06/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Junior Support Agent
DONOS AM LLC
Լրիվ դրույք
31/05/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Sales and Support Specialist
MoveCo Solutions Inc.
Լրիվ դրույք
26/05/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատվական անվտանգության բաժնի փորձնակ /ստաժոր
Armeconombank OJSC
Պրակտիկա
20/06/2022
ԴԻՏԵԼ