pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Խորհրդատու - վաճառողուհի

ԿԼԱՅԿ կահույքի սրահների ցանց

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

04/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Նախընտրելի տարիք`

20 - 35

Աշխատանքային պարտականությունները

  • Հաճախորդներին վաճառվող ապրանքատեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Վաճառքի իրականացում
  • Աշխատանք հաճախորդների հետ
  • Դիզայներական խորհրդատվություն

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն
Աշխատանքային փորձ վաճառքի, սպասարկման բնագավառում
Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու հմտություն
Լեզվի ճկունություն, ապրանքատեսականու ներկայացման կարողություն
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Համակարգչային գրագիտություն 
Բարետես արտաքին
Սեռ` Իգական
Տարիք` 20 – 35տ

Աշխատանքի նկարագրությունը

Կլայկ կահույքի սրահում աշխատանքի են հրավիրվում խորհրդատուվաճառողուհիներ` 200.000 դրամ աշխատավարձով։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

Հեռախոս՝ 091 403735

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է, որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 20 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա: Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 2 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում: Իր բազմամյա փորձի արդյունքում «ԿԼԱՅԿ»-ը դարձել է արժանի գործընկեր կահույք արտադրողների համար: Այն համագործակցում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շուրջ 50 կահույք արտադրող գործարանների հետ` առաջարկելով գնորդներին միայն որակյալ արտադրանք տան և աշխատավայրի կահավորման համար: Մենք ուրախ ենք տեսնելու Ձեզ մեր բոլոր խանութ-սրահներում ԱՄԵՆ ՕՐ: