pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Զարգացման և պլանավորման բաժնի պետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/05/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Բիզնեսի զարգացման ռազմավարության և միջոցառումների տարեկան ծրագրերի մշակում,
Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
Վարկային և ավանդային պորտֆելների աճի դինամիկայի կանխատեսում և առաջարկների իրականացում,
Վարկավորման նոր ոլորտների ուսումնասիրություն,
Պորտֆելային եկամտաբերության հաշվարկներին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
Բիզնեսի պլանավորում ըստ ոլորտների, տարածաշրջանների և պրոդուկտների,
Աշխատակիցների վաճառքների անհատական առաջադրանքների սահմանում և հսկողություն, ամփոփում,
Ֆինանսավորման և վաճառքի գործիքների, պրոդուկտների մշակում, ներդնում,
Գործընթացի մասնակիցների ուսուցման նախաձեռնում, պիլոտային ծրագրերի ներդնման կազմակերպում և թերությունների վերացմանն ուղղված գործընթացների իրականացում,
 Բիզնես գործընթացների բարելավման, թվայնացման և զարգացման առաջարկների ներկայացում, մասնակցություն աշխատանքներին,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
MS Office ,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
Բանկային ոլորտը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Զարգացման և պլանավորման բաժնի պետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներնուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected] , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Զարգացման և պլանավորման բաժնի պետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Մայիսի 15-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում- հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվապահ
Վերնական գրուպ
Լրիվ դրույք
22/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ազդարարման համակարգերի մասնագետ
Evocabank CJSC
Կես դրույք
15/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
V.A.S. Group LLC
Լրիվ դրույք
15/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր Հաշվապահ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
08/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ