pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Կորպորատիվ Վաճառքների Մասնագետ (B2B)

Mobile Centre Art LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

01/07/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքային պարտականությունները

  • Ներգրավել նոր B2B գործընկերներ (փոքր և միջին բիզնես), մասնակցել հանդիպումներին և վարել բանակցություններ
  • Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա կորպորատիվ հաճախորդների հետ, ապահովել նրանց հետ հետադարձ կապն ու տեխնիկական աջակցությունը
  • Վերլուծել կորպորատիվ հաճախորդների պահանջները և կազմել համապատասխան կոմերցիոն առաջարկներ
  • Հաստատել երկարաժամկետ համագործակցություն հաճախորդների հետ և տրամադրել գրավիչ կոմերցիոն առաջարկներ
  • Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա
  • Մշակել և խմբավորել նամակները, հայտերը, առաջարկները
  • Նպաստել կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը, ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը
  • Տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և հաշվետվություններ անմիջական ղեկավարին։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն կրթություն
  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Վաճառքի տեխնոլոգիաների իմացություն
  • Բիզնեսի և տնտեսագիտության ոլորտների բազմակողմանի իմացություն
  • Բանակցություններ վարելու հմտություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հաշվետվություններ պատրաստելու, գործնական թղթակցություն վարելու և շնորհանդեսներ անցկացնելու հմտություններ
  • Մարդկանց հետ բարդ իրավիճակներում շփվելու ունակություն
  • Պատասխանատվության զգացողություն
  • Արդյունքներին հասնելու համառություն
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ`MS Office, Power Point
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը պարտադիր
Աշխատանքի նկարագրությունը

Mobile Centre-ը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններով անձի՝  Կորպորատիվ Վաճառքների Մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով։

Աշխատանքային գրաֆիկը՝ 10:00-19:00
Աշխատանքային օրերը՝ 6 օր

Դիմելու ընթացակարգը

Վերոնշյալ պահանջներին բավարարող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը տվյալ էլ. հասցեին `   hr@mobilecentre.am  ` թեմա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում են "B2B" 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում: «Մոբայլ Սենթր» -ն իր գործունեությունն իրականացնում է 2006թ.-ից: Մեր կարգախոսն է « Միայն լավագույնը» և այդ կարգախոսին հավատարիմ լինելով՝ ընկերությունը համագործակցում է միայն բաձրորակ ապրանք արտադրող համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են՝ Samsung, Nokia, Apple, Lenovo, Motorola, HTC, Sony, Micromax, CellularLine, Celly, Hama , MyKronoz , SBS, Panzer Glass , Ksix, Canyon , ACME, Remax , Devia , Beper, Tescoma և այլ ապրանքանիշները: Հանդիսանալով վերոնշյալ ընկերությունների պաշտոնական ներկրողը Հայաստանում` հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք՝ տրամադրելով 1 տարվա պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Սրահի աշխատակից - սպասարկող
X-Group
Լրիվ դրույք
30/07/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառողուհի - գանձապահ
X-Group
Լրիվ դրույք
29/07/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառող խորհրդատու
Спортмастер
Լրիվ դրույք
29/07/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Պահեստի աշխատակից
Спортмастер
Լրիվ դրույք
29/07/2022
ԴԻՏԵԼ
company_logo
Վաճառքի մենեջեր
Քարմել ՍՊԸ
Լրիվ դրույք
22/07/2022
ԴԻՏԵԼ