pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/07/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Մենեջմենթ

Աշխատանքային պարտականությունները

Ապահովել աշխատողների աշխատանքի կազմակերպումը, համակարգումը և վերահսկողությունը։
Ապահովել առաջադրանքների կատարումը ժամանակին, հաստատված պլանների և ժամանակացույցերի համաձայն, մշտապես վերահսկել դրանց կատարումը ժամանակին։
Ապահովել ներքին գազաբալոնային սարքավորումների պահպանումը, ընթացիկ կատարված աշխատանքների որակի վերահսկողությունը:
Ապահովել գործիքների ճշգրիտ վիճակը։ Ժամանակին կազմակերպել դրանց վերանորոգումն ու ստուգումը։
Իրականացնել պատվիրատուի սեփականության իրավունքի պաշտպանությունը։
Ապահովել փաստաթղթերի պատշաճ կազմումը:
Ներդնել աշխատանքի առաջադեմ մեթոդներ, կատարելագործել աշխատանքի կազմակերպումն ու տեխնոլոգիան, բարելավել ծառայության անձնակազմի որակավորումն ու տեխնիկական մակարդակը։
Ծառայության աշխատակիցների հետ դասընթացներ անցկացնել՝ աշխատանքի անվտանգ մեթոդների, հրդեհային անվտանգության և էլեկտրական անվտանգության վերաբերյալ:
Նոր ապրանքների մուտքագրում ծրագրում և համապատասխան վաճառքների ժամանակ՝ ելքագրում։
Հետևել հաճախորդների պատշաճ սպասարկմանը։
Ենթակա աշխատակիցներից պահանջել անվերապահորեն կատարել տրված հրամանները, արտադրության հրահանգները, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և աշխատանքային ներքին կանոնակարգերը:
Մշակել աշխատանքների տարեկան և ընթացիկ պլաններ։
Մասնակցել սպառողի դժգոհությունների պատճառների վերլուծությանը։

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն կամ միջնակարգ տեխնիկական կրթություն
  • Ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ

Աշխատանքի նկարագրությունը

Պրեմիում գազը համալրում է իր Թիմը նոր աշխատակիցներով, ովքեր կկիսեն մեր հաջողություններն ու գաղափարները նոր մասնաճյուղում։

Իրականացնում է մասնաճյուղի աշխատանքի վերահսկումը և ապահովում հաճախորդների սպասարկումը։

Դիմելու ընթացակարգը

Համապատասխանող թեկնածուները իրենց CV-ները կարող են ուղարկել [email protected] էլ հասցեին, Subject բաժնում նշելով հաստիքը, որի համար դիմում են:

Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Պրեմիում գազն արդեն 19 տարի է, ինչ վայելում է վարորդների վստահությունը։ Մենք տեղադրել ենք արդեն 10,000-ից ավել գազաբալոնային համակարգ ամենատարբեր մոդելների և տարեթվերի մեքենաների վրա։ Մենք միակն ենք Հայաստանում, ով տրամադրում է 6 ամսվա անվերապահ երաշխիք՝ մինչև 24 ամիս այն երկարաձգելու հնարավորությամբ։ Դուք ունեք գազաբալոնային համակարգերի ամենալայն ընտրություն․ իտալական, չինական (LOVATO, LANDI RENZO, DG AEB, GT AEB) և լեհական (STAG, DIGITRONIC) արտադրության լավագույն գազաբալոնային համակարգեր։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
 Assistant General Manager
BEST WESTERN Plus Paradise
Լրիվ դրույք
26/04/2024
ԴԻՏԵԼ