pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մասնագիտացված մսամթերքի խանութի տնօրեն / պատասխանատու

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/07/2022

Աշխատավարձ`

400000

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Խանութի մենեջմենթ

Նախընտրելի տարիք`

30 - 50

Աշխատանքային պարտականությունները

  • - Կատարել մսի շուկայի լայնածավալ ուսումնասիրում,
  • - Համագործակցել տեղական շուկայի մատակարարների հետ,
  • - Կատարել ստացված առաջարկների ուսումնասիրում, վերլուծություն, ընտրություն,
  • - Գտնել տարածքներ՝ մսամթերքի խանութների համար,
  • - Զբաղվել անձնակազմի հավաքագրումով,
  • - Նպաստել և ներկայացնել առաջարկներ՝ պրոյեկտի աճի և զարգացման ուղղությամբ։

Պահանջվող որակավորումներ
  • - Բարձրագույն կրթություն,
  • - Անալիտիկ մտածողություն,
  • - Մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ,
  • - Սուպերմարկետների հետ աշխատանքային փորձ,
  • - Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • - Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • - Համակարգչային ծրագրերի պարտադիր իմացություն։
Աշխատանքի նկարագրությունը
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի և մատակարարման ոլորտում մեծ աշխատանքային փորձ ունեցող պատասխանատու անձի, ով կղեկավարի և կնպաստի նոր պրոյեկտի ձևավորմանն ու զարգացմանը։
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Արաքս» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1997 թ.-ին «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիման վրա, որը խորհրդային միության տարիներին եղել է Հայաստանի ամենամեծ թռչնաֆաբրիկան: Խորհրդային միության փլուզումից հետո, «Ջրառատ» թռչնաֆաբրիկան վերագործարկվեց 2001թ-ին, այն բանից հետո, երբ ներգրավվեց «X-Group» (www.xgroup.am) կոնցեռնում: Հսկայական աշխատանք է տարվել արտադրական ծավալները վերականգնելու համար, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ են կատարվել նոր Հայաստանում նոր մայրական հոտի Cobb-ի աճեցման համար: Մեծ ներդրումների շնորհիվ, արդեն 2002թ-ին ֆաբրիկան արտադրում և իրացնում էր 1600 տոննա հավի միս և մսամթերք: Արտադրական հզորությունը թույլ է տալիս թռչնաֆաբրիկային իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մայրական հոտի մեկ օրական ճտի աճեցումից մինչև բրոյլերի մորթը և վաճառքը, ինչպես նաև ձվի արտադրությունը: Բրոյլերի մայրական թռչունը պահվում է գերմանական սարքավորումներով հագեցած թռչնանոցներում` բրոյլերի թռչուններից առանձին: Ֆաբրիկայում գործում է վերջերս ձեռք բերված հոլանդական ինկուբատորային գերհագեցած սարքավորումը: Թռչնաֆաբրիկայում բրոյլեր թռչունների մորթը իրականացվում է գերմանական հոսքագծի շնորհիվ` 3500գլուխ/ժամում արտադրողականությամբ: Ունի նաև սառանարանային տնտեսություն: Այսօր թռչնաֆաբրիկան արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայի մոտ 35-40%-ը : Շատ կարճ ժամանակահատվածում այդպիսի արդյունքի հնարավոր է եղել հասնել շնորհիվ հմուտ և արդյունավետ աշխատանքների ` արտադրության տարբեր ոլորտներում` կադրային քաղաքականություն, մարքեթինգ, որակյալ կերակրում, անասնաբուժական միջոցառումների ընդհանուր կոմպլեքս, նոր տեխնոլոգիաների ներդրում թռչնաբուծության բնագավառում: Պատահական չէ, որ 2003 թ-ին Մոսկվայում անցկացվող երկրորդ միջազգային թռչնաբուծության և թռչնի վերամշակման ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկան արժանացել է «Куриный Король» պատվավոր կոչմանը և ստացել հուշամեդալը: Այսօր «Արաքս» թռչնաֆաբրիկան բացի հավի մսից արտադրում է սեղանի հավի ձու և հանդիսանում է միջազգային IEC/International Egg Comission/ անդամ, ինչպես նաև հավի մսից կիսաֆաբրիկատներ, որոնք արտադրվում են ավստրիական և գերմանական սարքավորումների միջոցով: «Արաքս» թռչնաֆաբրիկան համագործակցում է արտասահմանյան և տեղական շատ կազմակերպությունների հետ` ձեռքբերելով կերի հումք, կերի հավելումներ և տարբեր սարքավորումներ: «Արաքս» թռչնաֆաբրիկան իր արտադրանքը իրացնում է Հայաստանի ամբողջ տարածքով: Աշխատանքներ են իրականացվում, որպեսզի արտադրանքը արտահանվի նաև հարևան Վրաստանի հանրապետություն: «Արաքս» թռչնաֆաբրիկայի կարգախոսն է` «Առողջ սնունդ` առողջ ապագա»: