pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ավագ ֆինանսական վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

10/07/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Բանկի շահութաբերության, եկամտաբերության ցուցանիշների հաշվարկ և վերլուծություն,
Մակրոտնտեսական վերլուծություն,
Ֆինանսական շուկայի ուսումնասիրություն,
Հիմնական մրցակիցների վերլուծություն ֆինանսական ցուցանիշների մասով,
Նախագծերի ֆինանսատնտեսական վերլուծություն, տնտեսական արդյունավետության գնահատում և եզրակացության տրամադրում:

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտելի է),
Վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսական վերլուծությունների ոլորտում,
MS Office, 
Հայերեն, ռուսերեն, անգլերեն,
Ֆինանսական վերլուծություն (խորացված), կորպորատիվ ֆինանսների (խորացված), հաշվապահական հաշվառման, միջազգային հաշվապահական ստանդարտների (միջին), բանկային օրենսդրության (միջին) իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ավագ ֆինանսական վերլուծաբան
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Ավագ ֆինանսական վերլուծաբան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 10-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ