pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Արտարժութային գործառնությունների ուղղության դիլեր

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Փոխարժեքների, գանձապետական այլ ծառայությունների սահմանման ենթակա սակագների ձևավորման շրջանակներում արտարժութային շուկայի մոնիթորինգ, փոխարժեքների և սակագների առաջարկի կազմում,
Սահմանաչափի սահմաններում ներբանկային փոխարկային գործարքների հաստատում,
Ներբանկային փոխարկային գործառնությունների իրականացման շրջանակներում գործարքների կատարման գործընթացի անընդհատ մոնիթորինգ, անճշտությունների և ընդունված ձևաչափից շեղումների հայտնաբերում և դրանց շտկմանն ուղղված գործողությունների իրականացում,
Արտարժութային դիրքերի մոնիթորինգ, մասնաճյուղերի կողմից իրականացված գործարքների շարունակական մոնիթորինգ,
Գործառնական օրվա ընթացքում իրականացված ներբանկային փոխարկային գործառնությունների վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմում, ձևավորված եկամուտի, վերագնահատման հաշվարկ և համապատասխան ամփոփիչ տեղեկանքի ներկայացում անմիջական ղեկավարին,
ՀՀ արտարժութային շուկայի վերլուծություն, ներբանկային փոխարկային գործառնությունների վերաբերյալ տվյալների բազայի վերլուծություն,
Ներբանկային փոխարկային գործառնությունների գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացում, Բանկի հաճախորդներին գանձապետական նոր ծառայությունների և գործիքների մասով առաջարկությունների ներկայացում անմիջական ղեկավարին,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն, 
Վերջին 5 տարվա ընթացքում Ֆինանսական շուկաներում գործառնությունների ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
ՍիԷֆԷյ որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA - Chartered Financial Analyst) քննության առնվազն առաջին մակարդակը հանձնած լինելու փաստը հավաստող փաստաթղթի կամ ԷյՍիԱյ – Ֆինանսական շուկաների միության (ACI – The Financial Markets Association) ԷյՍիԱյ դիլինգի վկայականի առկայությունը ցանկալի է, 
MS Office, LSBank, Bloomberg, Reuters, Nasdaq OMX հարթակի տիրապետում,
ՀՀ ֆինանսաբանկային ոլորտը կարգավորող օրենսդրության լավ իմացություն,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գանձապետարանի Ֆինանսական շուկաներում գործառնության, արտարժութային գործառնությունների ուղղության դիլեր
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ              Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ Գլխամասային գրասենյակ 
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել  “Դիլեր”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. օգոստեսի 7-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ