pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Արտարժութային գործառնությունների ուղղության մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Փոխարժեքների, գանձապետական այլ ծառայությունների սահմանման ենթակա սակագների ձևավորման շրջանակներում արտարժութային շուկայի մոնիթորինգ, փոխարժեքների և սակագների առաջարկի կազմում:
Սահմանաչափի սահմաններում ներբանկային փոխարկային գործարքների հաստատում:
Ներբանկային փոխարկային գործառնությունների իրականացման շրջանակներում գործարքների կատարման գործընթացի անընդհատ մոնիթորինգ, անճշտությունների և ընդունված ձևաչափից շեղումների հայտնաբերում և դրանց շտկմանն ուղղված գործողությունների իրականացում: 

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
MS Office,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ),
ՀՀ բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Գանձապետարան, արտարժութային գործառնությունների ուղղության մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ  Գլխամասային Գրասենյակ
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով`  [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Գանձապետարան, արտարժութային գործառնությունների ուղղության մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Օգոստոսի 7-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն” Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ "Արդշինբանկի" միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր: Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, “Հայաստանի ֆոնդային բորսա” ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, Master Card Europay միջազգային վճարային համակարգի աֆիլյանտ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցման համակարգի, “Հայինկասացիա” ՓԲԸ եւ “ArCa” ՓԲԸ բաժնետեր: Բանկի բաժնետերերն են “Բիզնես ներդրումների կենտրոն” ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), “Միջազգային բիզնես կենտրոն” ՀՁ ՓԲԸ-ն, “Ռեգիոն’” ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքներ ֆինանսական խորհրդատու
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
30/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
05/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Զվարթնոց մասնաճյուղ - Սպասարկող մասնագետ
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
28/04/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Փրայվիթ հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Պրոդուկտների մշակման և մեթոդաբանության ուղղության վերլուծաբան
Ardshinbank CJSC
Լրիվ դրույք
02/05/2024
ԴԻՏԵԼ