pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Հաճախորդների սպասարկման և վաճառքի մասնագետ

"Պրեմիում Գազ" ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Գյումրի

Վերջնաժամկետ`

29/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Իգական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Աշխատանքային պարտականությունները

-Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին, ներկայացնել մատուցվող ծառայությունները,

-Գրանցել իրականացվող գործարքները աշխատանքային ծրագրում, ինչպես նաև ապառիկների ձևակերպում, պատշաճ փաստաթղթաշրջանառության կազմակերպում,

-Պատասխանել աշխատանքային զանգերին,

-Պատշաճ ապահովել կանխիկով մուտքերն ու ելքերը։

Պահանջվող որակավորումներ

-Բարձրագույն կրթություն / ցանկալի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում/,

-Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում ցանկալի է,

-Համակարգչային բազային գիտելիքներ,

-Շփվելու, վաճառքի իրականացման, թիմի հետ աշխատելու հմտություններ,

Աշխատանքի նկարագրությունը
Աշխատանքային ժամերը 09։00-18։00, աշխատավարձը կքննարկենք հարցազրույցի ժամանակ։
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին`  [email protected]  , թեմա դաշտում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Պրեմիում գազն արդեն 19 տարի է, ինչ վայելում է վարորդների վստահությունը։ Մենք տեղադրել ենք արդեն 10,000-ից ավել գազաբալոնային համակարգ ամենատարբեր մոդելների և տարեթվերի մեքենաների վրա։ Մենք միակն ենք Հայաստանում, ով տրամադրում է 6 ամսվա անվերապահ երաշխիք՝ մինչև 24 ամիս այն երկարաձգելու հնարավորությամբ։ Դուք ունեք գազաբալոնային համակարգերի ամենալայն ընտրություն․ իտալական, չինական (LOVATO, LANDI RENZO, DG AEB, GT AEB) և լեհական (STAG, DIGITRONIC) արտադրության լավագույն գազաբալոնային համակարգեր։