pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մարքեթինգի և վաճառքի մենեջեր

ԿԼԱՅԿ կահույքի սրահների ցանց

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

01/09/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գովազդ,Մարկետինգ, PR

Աշխատանքային պարտականությունները

  • Մարքեթինգային ուսումնասիրություն և գովազդի իրականացում
  • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Վերլուծել շուկայի կառուցվածքը և կարիքները առաջարկել բարելավումներ, փոփոխություններ, կամ նորամուծություններ
  • Պլանավորել, իրագործել և կատարել ակտիվ մարքեթինգային գործունեություն
  • Վաճառքի գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Համագործակցություն գործընկեր կազմակերպությունների հետ
  • Ընկերության գործունեության առաջընթաց, արդյունավետության աճի ապահովում, մեդիապլանավորում, գովազդային հոլովակների պատրաստում, հեռարձակում հեռուստաալիքներով, ռադիոներով, սոցիալական ցանցերով
  • Ստեղծել գործարար հարաբերություններ հաճախորդների հետ
  • Օժանդակել կազմակերպության վաճառքի կազմակերպմանը
  • Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդներ

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն / Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, կառավարում
  • Մասնագիտական աշխատանքային փորձ, նվազագույնը 3 տարվա
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Բանակցությունների վարման գերազանց ունակութուն
  • Ճշտապահություն և ժամանակը կառավարելու ունակություն
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ
  • Զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում
  • Արդյունավետ վաճառքների եւ կիրառական տեխնոլոգիաների իմացություն
  • Դիզայներական նյութերի հետ աշխատելու ունակություն
  • Կայքերի և սոցիալական կայք-էջերի ստեղծման և վարման փորձառություն
  • Ինտերնետ մարքեթինգի հիմնական գիտելիքների գերազանց իմացություն
  • Տարբեր հարթակներում գովազդի կազմակերպման փորձառություն ( Facebook, Twitter, Instagram, YouTube, LinkedIn )
  • Լեզուների իմացություն ` Հայերեն /մայրենի/, Ռուսերեն, Անգլերեն /լավ/
  • Նախագծերի ռազմավարության ստեղծման և կառավարման ունակություն
  • Տեքստերի, նկարների, վիդեոների խմբագրման կարողություն
Աշխատանքի նկարագրությունը

«Կլայկ» կահույքի սրահների ցանցըաշխատանքի է հրավիրում փորձառու մարքեթինգ, PR և վաճառքի մենեջերի։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected]:  

հեռ՝91403735

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«ԿԼԱՅԿ»-ը կահույքի սրահների ցանց է, որն առաջարկում է կահույք և ինտերիերի պարագաներ: Ավելի քան 20 տարի այն հաջողությամբ ապահովում է իր ներկայությունը շուկայում` անընդհատ լայնացնելով տեսականին և ոչ մի պահ կանգ չառնելով արդեն ձեռք բերածի վրա: Այսօր «ԿԼԱՅԿ»-ը ներառում է 2 խանութ-սրահ: «ԿԼԱՅԿ»-ի սրահ կարող եք գտնել Երևան քաղաքի տարբեր համայնքներում, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել անհրաժեշտ արտադրանքն իրենց բնակավայրին առավելագույն մոտիկ վայրում: Իր բազմամյա փորձի արդյունքում «ԿԼԱՅԿ»-ը դարձել է արժանի գործընկեր կահույք արտադրողների համար: Այն համագործակցում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող շուրջ 50 կահույք արտադրող գործարանների հետ` առաջարկելով գնորդներին միայն որակյալ արտադրանք տան և աշխատավայրի կահավորման համար: Մենք ուրախ ենք տեսնելու Ձեզ մեր բոլոր խանութ-սրահներում ԱՄԵՆ ՕՐ: