Առինջ, Բաբաջանյան 3-րդ փողոց, 49 շ․
категория`
Бухгалтерские услуги, Аудит
2010 թվականից ի վեր Էլինա ընկերությունը, լինելով տեղական արտադրող, իր խանութ-սրահներում սպառողին է ներկայացնում կանացի հագուստի բարձրորակ տեսականի։ Մեր հմուտ աշխատակիցների կողմից արտադրվում է կանացի հագուստի լայն տեսականի և, որ ամենակարևորն է՝ մեր խանութ-սրահներում է ներկայացվում սպառողին հասանելի գնային մակարդակով։ Արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միմիայն բարձրորակ ապրանքատեսականի։ Ընկերության առաջնային նպատակն է հայկական շուկայում զարկ տալ տեղական արտադրությանը, ապահովվել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ապրանքանիշը հետագայում հասանելի դարձնել արտաքին շուկայի համար։ էլինան իր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք է բերել հավատարիմ հաճախորդների հզոր բանակ, որը օր օրի համալրվում է նոր կադրերով։