page_bg
Գանձապահ-Վաճառողներ

ԴՈՒՍՈՆ

Расположение`

Армения,Ереван

Крайний срок`

08/05/2026

Зарплата`

180-250․000

Тип вакансии`

Полная ставка

Пол`

Женский

Образование`

Степень бакалавра

Категория`

Продажи

Желаемый возраст`

18 - 45

Описание вакансии

«ԴՈՒՍՈՆ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գանձապահ-վաճառողների իր մեծ թիմին միանալու համար՝ ունենալով շարունակական մասնագիտական աճ և կարիերայի զարգացման հնարավորություններ։

Должностные обязанности

  • Տրամադրել խորհրդատվություն խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ` բացահայտելով հաճախորդի կարիքները,

  • Ներկայացնել հաճախորդներին վաճառակետում առկա ծառայությունները,

  • Տեղեկացնել գործող զեղչերի և ակցիաների, վճարման և ապրանքի ստացման կարգի մասին,

  • Ձևակերպել օգտագործման երաշխիքային ժամկետներ ունեցող ապրանքի անձնագիրը/երաշխիքային կտրոնը,

  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը ,

  • Հետևել գնապիտակների առկայությանը, դրանց ճիշտ դասավորվածությանը,

  • Կատարել կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում (POS տերմինալով, փոխանցումներով և այլն),

  • Ապահովել դրամարկղի ճշգրիտ վարում և օրական հաշվետվությունների կազմում,

  • Պահպանել ընկերության կողմից սահմանված սպասարկման ստանդարտները՝ ապահովելով պատշաճ սպասարկում,

  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված դասընթացներին՝ բարելավելով վաճառքի և սպասարկման հմտությունները։

Требования

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,

  • Վաճառքի/սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,

  • Համակարգչային գիտելիքներ՝ 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,

  • Պատասխանատվության բարձր զգացում,

  • Թիմում աշխատելու ունակություն, Սովորելու ցանկություն։

Процесс подачи заявки


О компании

Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ: Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է: Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով: Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք:

Подайте заявку через JF.am

Если вы уже зарегистрированы в системе, вы можете подать заявку после входа в систему.

Прикрепленные файлы должны быть в следующих форматах - docx.; pdf; jpeg; png

Похожие вакансии

company_logo
Գանձապահ (Երազ թաղամաս, փ․ Ադոնց)
Տոտալ Գրուպ ՍՊԸ
Полная ставка
17/05/2026
ЧИТАТЬ
company_logo
менеджер по продажам
ԴՈՄՈՒՍ
Полная ставка
17/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Վաճառքի-խորհրդատու
SHKAFF
Полная ставка
15/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Վաճառքի խորհրդատու (Գյումրի)
Գոլդշին
Полная ставка
14/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Վաճառքի խորհրդատու (ք. Արտաշատի)
Գոլդշին
Полная ставка
14/05/2026
ЧИТАТЬ