page_bg
Կահույքի դիզայներ

SHKAFF

Расположение`

Армения,Ереван

Крайний срок`

15/05/2026

Зарплата`

Բարձր՝ ֆիքսված + ք/մ

Тип вакансии`

Полная ставка

Образование`

Степень бакалавра

Категория`

Производство

Описание вакансии

Shkaff կահույքի խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում կահույքի դիզայների։

Եթե դինամիկ ես և ցանկանում ես իրագործել քո ինտերիեր դիզայների մասնագիտական հմտությունները, ապա մեր ընկերությունը տալիս է այդ հնարավորությունը։

Դիմի՛ր հիմա, քանի որ մեր ընկերությունում դու կստանաս БАЗИС ծրագրով սովորելու և աշխատելու հնարավորություն։


Հավելյալ նշումներ.

  • Բարձր աշխատավարձ+ յուրաքանչյուր ք/մ հավելյալ գումար
  • Աշխատակիցների կատարողականի գնահատում՝ KPI-ների հիման վրա,
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն։


Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, մեկ հանգստյան օրով,

ժամերը՝ 09։30-19։00։


Հարցերի դեպքում զանգահարեք՝ 077213051։

Должностные обязанности

Կահույքի դիզայնի մշակում և նախագծում.

  • Ստեղծել նորարարական և ֆունկցիոնալ կահույքի դիզայն՝ հիմնվելով հաճախորդների կարիքների և շուկայի միտումների վրա,
  • Պատրաստել մանրամասն 2D և 3D էսքիզներ, տեխնիկական նկարներ Auto CAD, ArchiCAD, 3ds Max, SketchUp կամ այլ մասնագիտական ծրագրերի միջոցով,
  • Ընտրել նյութեր, կառուցվածքային լուծումներ և գունային համադրություններ՝ ապահովելով որակ և դիմացկունություն։

Համագործակցություն արտադրության հետ.

  • Համագործակցել ղեկավարության, վաճառքի թիմի ղեկավարի, արտադրության ղեկավարի հետ՝ դիզայնի տեխնիկական իրագործելիությունն ապահովելու համար,
  • Աշխատանք կոնստրուկտորի հետ՝ պարզաբանելով նյութերի, մեխանիզմների, ամրացման եղանակների և արտադրության մեթոդների վերաբերյալ հարցերը,
  • Հաճախորդների հետ շփում և անհատական պատվերների մշակում,
  • Պատվերի չափագրում և տեխնիկական գնահատում։

Տեխնիկական փաստաթղթերի և գծագրերի մշակում.

  • Պատրաստել մանրամասն տեխնիկական փաստաթղթեր և գծագրեր՝ հիմնվելով չափագրումների վրա,
  • Մշակել կոնստրուկտորական լուծումներ՝ համապատասխան տեխնիկական պահանջներին և հաճախորդի ցանկություններին,
  • Ստեղծել եռաչափ լուծումներ և աշխատանքային գծագրեր՝ օգտագործելով մասնագիտացված ծրագրային ապահովում։

Требования

  • Բարձրագույն կրթություն արդյունաբերական դիզայնի, ճարտարապետության կամ համապատասխան ոլորտում։
  • Առնվազն 1-3 տարվա աշխատանքային փորձ կահույքի նախագծման ոլորտում (ցանկալի է արտադրական միջավայրում)։
  • Գիտելիքներ. Նյութերի, մեխանիզմների և ֆունկցիոնալ դիզայնի սկզբունքների իմացություն։
  • Ճարտարապետական և տեխնիկական գծագրերի ընթերցման ունակություն։
  • Ֆիզիկական տարածությունների առանձնահատկությունների գնահատման և հաշվարկների կատարելու փորձ։
  • AutoCAD, ArchiCAD, PRO 100, 3ds Max, Adobe Photoshop, Illustrator՝ վիզուալիզացիաների մշակման համար (ցանկալի է)։

Անհրաժեշտ հմտություններ.

  • Նորարարական մտածողություն և դիզայնի միտումների իմացություն,
  • Կարողություն համադրելու ֆունկցիոնալությունն ու էսթետիկան,
  • Պրոֆեսիոնալ շփման հմտություններ,
  • Հաճախորդների կարիքներն ընկալելու և անհատական լուծումներ առաջարկելու ունակություն։

О компании

SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին:

Подайте заявку через JF.am

Если вы уже зарегистрированы в системе, вы можете подать заявку после входа в систему.

Прикрепленные файлы должны быть в следующих форматах - docx.; pdf; jpeg; png

Активные вакансии

company_logo
Կահույքի կոնստրուկտոր
SHKAFF
Полная ставка
15/05/2026
ЧИТАТЬ
Полная ставка
15/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Վաճառքի-խորհրդատու
SHKAFF
Полная ставка
15/05/2026
ЧИТАТЬ
Полная ставка
15/05/2026
ЧИТАТЬ

Похожие вакансии

company_logo
Разнорабочий
ՍԱՖ ԹԻՄ
Полная ставка
17/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Машинист
ՍԱՖ ԹԻՄ
Полная ставка
16/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Կահույքի կոնստրուկտոր
SHKAFF
Полная ставка
15/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Հավաքարար / Մաքրուհի
"Grand Candy" LLC
Полная ставка
14/05/2026
ЧИТАТЬ
company_logo
Արտադրամասի աշխատակից
Ռոբերտ Էմիլ ՍՊԸ
Полная ставка
13/05/2026
ЧИТАТЬ