Davit Anhaght 8/4
ոլորտ`
Հեռահաղորդակցություն, Բջջային կապ
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ում մենք՝ գլխավոր տնօրեն պրն․ Ռալֆ Յիրիկյանի առաջնորդությամբ, հավատում ենք, որ կորպորատիվ մշակույթը ձևավորվում է մարդկանց միջոցով։ Ucom-ը այն աշխատավայրն է, որտեղ՝
Եթե կիսում ես մեր արժեքները, միացի՛ր մեր դինամիկ, նորարար և ստեղծագործ թիմին։ Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։