ընկերության մասին
Innotek Market ընկերությունը ՀՀ-ում շուկայի արագ զարգացող և վստահելի կազմակերպություններից մեկն է։ Այն առաջարկում է ժամանակակից էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա և նորարարական տեխնոլոգիական լուծումներ՝ ապահովելով բարձր որակ և մատչելի գներ։
Innotek Market-ի գործունեությունը իրականացվում է «Մեհրաբյան և Որդիներ» ընկերության շրջանակներում, որը հանդիսանում է ոլորտում փորձառու և վստահելի գործընկեր։ Ընկերությունը համագործակցում է առաջատար ապրանքանիշերի հետ՝ առաջարկելով օրիգինալ արտադրանք։
Innotek Market-ը ունի պրոֆեսիոնալ, բանիմաց և մոտիվացված թիմ և հպարտանում է իր աշխատակիցներով, ովքեր ապահովում են բարձրակարգ աշխատանք և հաճախորդակենտրոն սպասարկում։