0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Ռեստորան, Բար, Կաֆե

ընկերության մասին

Օդանավակայանի մոտ կղզի կա։ Մեծ փայտյա դռներից մտնում ես ներս ու հայտնվում կղզում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից հավաքել ենք լավագույնը. ծով, արև, ավազ, տռոպիկական մրգեր, համեղ ուտելիքներ և խմիչքներ, բույսեր, ու այս ամենը միավորող երաժշտություն։ Մենք կարևորում ենք գեղեցկությունը, ինչը մեզ համար ամփոփված է արվեստում, բնության, սիրո ու աշխատասիրության մեջ։ Ջելլիֆիշը արդեն մի մեծ ընտանիք է, որտեղ բոլորը սիրում են իրար ու անգամ սիրելուն մոտենում պրոֆեսիոնալիզմով։ Ակտիվ, անդադար սովորող և սովորեցնող, պահանջատեր ու մոտիվացված անհատների ընտանիք է Ջելլիֆիշը։ Ջելլիֆիշը փոխում է մեր իրականության սպասարկման ստանդարտները, վերացնում արձակուրդներին՝ Հայաստանից դուրս մեկնելու անհրաժեշտությունը: Ջելլիֆիշը երաժշտությամբ պատմում է մշակույթների մասին, մատուցում է աշխարհի համերը իր խոհանոցով ու պարզապես կիսվում է երջանկության իր բանաձևով: Մեր ընտանիքում միշտ տեղ կգտնվի այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքից ստանալ և փոխանցել լավագույնը։

ակտիվ աշխատանքներ