SantaFe Cafe, Pahest33 Bar & Restaurant

Մոսկովյան 29/4

0 ակտիվ աշխատանքներ

ոլորտ`

Ռեստորան, Բար, Կաֆե

ընկերության մասին

Pahest33 - Տեղակայված լինելով Երևանի գլամուրային «Բոհեմյան տարածքում»՝ «ՊԱՀԵՍՏ 33» բար-ռեստորանը լավագույն վայրն է՝ ուշ երեկոների համար՝ վայելելու խմիչքներ, որոնք մատուցվում են Հայաստանի լավագույն բարմենների կողմից։ Այն առաջարկում է ոչ միայն ախորժալի հայկական «fusion» խոհանոց, այլ նաև բարձրակարգ երաժշտություն առաջատար երաժիշտ-կատարողների կողմից։ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Միջազգային խոհանոց «Fusion» խոհանոց Կենդանի և DJ երաժշտություն Ամենամեծ և ամենաէքսկլյուզիվ բարը Երևանում ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Կոնցեպտուալ դիզայնով «ՊԱՀԵՍՏ 33»-ն առաջին ստորգետնյա բար-ռեստորանն է Երևանում, որը, դուրս է համընդհանուր սովորական ստանդարտներից և առաջարկում է ժամանցի և վայելքի նոր ձևաչափ։ Santafe - Լինելով սիրված բացօթյա սրճարան-ռեստորան Երևանում՝ «ՍանտաՖեն» տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ։ Ընկերությունում աշխատում են պրոֆեսիոնալներ տարբեր երկրներից, որոնք ունեն բազմաբնույթ խոհարարական փորձ և հմտություններ: ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սպորտային միջոցառումների HD որակով հեռարձակում Գինի և «Bungalow»-յան գոտի Ամենամեծ և ամենաբացառիկ բարը Երևանում ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ «ՍանտաՖեն» եղել է առաջին բացօթյա բարը Երևանում, որ կառուցել և իր համալիրի տարածքում է մեկտեղել շատրվաններ, կանաչ գոտի, գինու անկյուն և երեխաների խաղահրապարակ: Paul Armenia - «PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանը կլինի հաջորդ երկիրը, որ կբացի «PAUL» խանութներ մայրաքաղաք Երևանում՝ ներբերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։ Աբովյան 8

ակտիվ աշխատանքներ