page_bg
  • Deadline expired
Նախաորակավորման Ծրագիր / Գլխամասային Գրասենյակ

Ardshinbank CJSC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

12/06/2022

Salary`

N/A

Job type`

Training/Education

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Banking, Accounting, Financial

Job description

«Արդշինբանկ» ՓԲԸ Դարձիր Բանկիր 
Գլխամասային գրասենյակում (այսուհետ` Ծրագիր)
ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ՝
Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`
- ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
- գործնականորեն առնչվել ֆինանսական վերլուծությունների հետ,
- ծանոթանալ Բանկ-Հաճախորդ հարաբերություններին,
- ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐ՝
ՀՀ, ք. Երևան, Գլխամասային Գրասենյակ`
Գանձապետարան
Back office 
Հաճախորդների հետ աշխատանքների մենեջեր
Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Job responsibilities

N/A

Required qualifications

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ՝
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.
- ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- ԲՈՒՀ-ն ավարտել են վերջին 5 տարիների ընթացքում (ԲՈՒՀ-ն ավարտելու տարեթվից անցել է ոչ ավել, քան 5 տարի) կամ գտնվում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսում,
- Ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը),
- Տիրապետում են անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Application procedure

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել` 

- ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում), 

- անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),

- դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:


 Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Արդշինբանկ ԳԳ»՝ նամակում նշելով վերը թվարկված ուղղություններից նախընտրելին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ Հունիսի 12-ը:   


Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս ծրագրի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

About company

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Related jobs

company_logo
1C օպերատոր Էրեբունիում (տղա)
Yeremyan Group
Full Time
21/05/2026
VIEW
company_logo
Accountant
ԲԴ Ռիթեյլ Գրուպ ՍՊԸ
Full Time
18/05/2026
VIEW
company_logo
Հաշվապահ
Ekoprof LLC
Full Time
15/05/2026
VIEW
company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Full Time
08/05/2026
VIEW
company_logo
Գույքագրման մասնագետ
Evocabank CJSC
Full Time
10/05/2026
VIEW