page_bg
Ավագ Հաշվապահ

Evocabank CJSC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

07/08/2026

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Banking, Accounting, Financial

Job description

Evoca-ն  փնտրում է փորձառու ավագ հաշվապահ, ով պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման առանձին ուղղության վարման, հաշվապահական գործընթացների պատշաճ իրականացման, ինչպես նաև ֆինանսական տվյալների ճշգրտության ու ամբողջականության ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Job responsibilities

  • Վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Իրականացնել հիմնական միջոցների, լիզինգի կամ աշխատավարձի հաշվառում՝ ըստ բաշխված ուղղության,
  • Ապահովել հաշվապահական գործառնությունների ճշգրիտ և ժամանակին հաշվառում,
  • Մասնակցել ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին,
  • Ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
  • MC office ծրագրերի իմացություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

Application procedure

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ավագ հաշվապահ»։

About company

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png