page_bg
Օժանդակ նյութերի պահեստի պահեստապետ

Բեկոն Պրոդուկտ

Location`

Armenia,Arzni

Deadline`

27/05/2026

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Logistics

Job description

Մենք փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված օժանդակ նյութերի պահեստի պահեստապետի, ով կմիանա «Բեկոն Պրոդուկտ» պրոֆեսիոնալ թիմին։

 Պաշտոնի նպատակն է ապահովել օժանդակ նյութերի պահեստի արդյունավետ կազմակերպումը, հաշվառումը և ժամանակին մատակարարումը՝ պահպանելով որակի, անվտանգության և հաշվառման կարգապահությունը:


Job responsibilities

  •  Կազմակերպել օժանդակ նյութերի ընդունումը, պահեստավորումը և հաշվառումը՝ ըստ սահմանված կարգի,

  • Համագործակցել մատակարարման, արտադրության և այլ բաժինների հետ՝ ապահովելով նյութերի ժամանակին մատակարարումը,

  • Վերահսկել պահեստային մնացորդները և կազմել պարբերական հաշվետվություններ (օրական, շաբաթական, ամսական),

  •  Ստուգել պիտանելիության ժամկետները, պիտակները և պիտակավորման համապատասխանությունը,

  • Պահպանել պահեստային տարածքի մաքրությունը, անվտանգության կանոնները և նյութերի ճիշտ դասավորությունը,

  • Իրականացնել նյութերի, ապրանքների  դուրսգրում ներքին համակարգում՝ ըստ հաստատված պահանջագրերի,

  • Ապահովել պահեստում փաստաթղթաշրջանառության ճշգրտությունը (բեռնաթղթեր, պահանջագրեր, վերադարձի ակտեր և այլն):

Required qualifications


  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պահեստի կամ վաճառքի ոլորտում,

  • Պահեստային կառավարման համակարգերի տիրապետում,

  • Excel, 1C-ի իմացություն,

  • Համակարգչային գիտելիքների իմացություն,

  • Տվյալների հետ աշխատանքի ունակություն,

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

  • Թիմում աշխատելու ունակություն,

  • Համակարգված աշխատելու կարողություն,

  • Սթրեսակայունություն:

About company

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է.
 - միավորել լավագույն մասնագետներին,
 - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
 - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։

You can also fill out the following form to apply for the job: Fill


Related jobs

company_logo
Լոգիստիկայի օպերացիոն մասնագետ
ՖԵՆՍԻ ԹԵՔ ԳՐՈՒՊ ՓԲԸ
Full Time
27/04/2026
VIEW