Բեկոն Պրոդուկտ
Расположение`
Армения,Арзни
Крайний срок`
27/05/2026
Тип вакансии`
Полная ставка
Образование`
Степень бакалавра
Категория`
Логистика
Մենք փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված օժանդակ նյութերի պահեստի պահեստապետի, ով կմիանա «Բեկոն Պրոդուկտ» պրոֆեսիոնալ թիմին։
Պաշտոնի նպատակն է ապահովել օժանդակ նյութերի պահեստի արդյունավետ կազմակերպումը, հաշվառումը և ժամանակին մատակարարումը՝ պահպանելով որակի, անվտանգության և հաշվառման կարգապահությունը:
Կազմակերպել օժանդակ նյութերի ընդունումը, պահեստավորումը և հաշվառումը՝ ըստ սահմանված կարգի,
Համագործակցել մատակարարման, արտադրության և այլ բաժինների հետ՝ ապահովելով նյութերի ժամանակին մատակարարումը,
Վերահսկել պահեստային մնացորդները և կազմել պարբերական հաշվետվություններ (օրական, շաբաթական, ամսական),
Ստուգել պիտանելիության ժամկետները, պիտակները և պիտակավորման համապատասխանությունը,
Պահպանել պահեստային տարածքի մաքրությունը, անվտանգության կանոնները և նյութերի ճիշտ դասավորությունը,
Իրականացնել նյութերի, ապրանքների դուրսգրում ներքին համակարգում՝ ըստ հաստատված պահանջագրերի,
Ապահովել պահեստում փաստաթղթաշրջանառության ճշգրտությունը (բեռնաթղթեր, պահանջագրեր, վերադարձի ակտեր և այլն):
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պահեստի կամ վաճառքի ոլորտում,
Պահեստային կառավարման համակարգերի տիրապետում,
Excel, 1C-ի իմացություն,
Համակարգչային գիտելիքների իմացություն,
Տվյալների հետ աշխատանքի ունակություն,
Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
Թիմում աշխատելու ունակություն,
Համակարգված աշխատելու կարողություն,
Սթրեսակայունություն:
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:
Ընկերության առաքելությունն է.
- միավորել լավագույն մասնագետներին,
- լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
- լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։
Вы также можете заполнить следующую форму, чтобы подать заявку на вакансию: Заполнить