page_bg
Վաճառքի մենեջեր

Այգեր ՍՊԸ

Location`

Armenia,Yerevan

Deadline`

21/06/2026

Salary`

պայմանագրային

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Sales

Job description

Այգեր ՍՊԸ-ն փնտրում է առնվազն 1 տարվա վաճառքի կամ հաճախորդների հետ աշխատանքի փորձով վաճառքի մենեջերի։

Job responsibilities

  • Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդներ,
  • Կառավարել վաճառքի ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև գործարքի ավարտ,
  • Իրականացնել վաճառքի պլանավորում՝ համաձայն սահմանված ռազմավարության, կառավարել հաճախորդների բազան,
  • Ներկայացնել հաճախորդներին  ընկերության ապրանքներն ու ծառայությունները՝ շեշտադրելով դրանց արժեքն ու լուծումները,
  • Վերլուծել վաճառքի տվյալները, կազմել հաշվետվություններ, իրականացնել մոնիտորինգ,
  • Մասնակցել մարքեթինգային արշավներին և վաճառքի խթանման ծրագրերին,
  • Մշտապես հետևել ոլորտում  փոփոխություններին,
  • Ստեղծել գործարար հարաբերություններ հաճախորդների հետ,
  • Տիրապետել Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականուն,
  • Կատարել անմիջական ղեկավարի հանձնարարությունները,
  • Պահպանել աշխատանքի ընթացքում հասանելի տեղեկությունների գաղտնիությունը:

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 1 տարվա վաճառքի կամ հաճախորդների հետ աշխատանքի փորձ (B2B կամ B2C միջավայրում),
  • Վաճառքի և բանակցային հմտություններ,
  • Կազմակերպվածություն, նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • Լեզուների իմացություն կդիտվի որպես առավելություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • Սեփական մեքենայի  առկայությունը պարտադիր է։

 

About company

Այգեր ՍՊԸ-ն Հայաստանի առաջատար ընկերություններից է, որը հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ բրենդների, ինչպիսիք են Ayger, Makita, DeWalt, Husqvarna, Champion, Fubag և այլ ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է այգեգործական, շինարարական և պրոֆեսիոնալ գործիքների ներմուծման և վաճառքի ոլորտում՝ առաջարկելով բարձրորակ, վստահելի և ժամանակակից լուծումներ։

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png