page_bg
Center Monitoring Operator (NOC Operator)

ART-GROUP LLC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

16/07/2026

Job type`

Full Time

Gender`

Male

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Retail

Job description

Art-Group ընկերությունը, հանդիսանալով Eleveight AI ընկերության բացառիկ տեխնոլոգիական գործընկերը, ձևավորում է մոնիտորինգի և տեխնիկական սպասարկման թիմ Հայաստանի առաջին ԱԲ Տվյալների կենտրոնի համար, որը կառուցվում է Nvidia և Dell ընկերությունների ինժեներական լուծումների հիման վրա։Ինժեներական ենթակառուցվածքը կենտրոնացված է Գագարին և Երևան քաղաքներում։Հավաքագրումն իրականացվում է առաջին (L1) և երկրորդ (L2) մակարդակի ինժեներական հաստիքների համար։ Ընտրված մասնագետները պատասխանատու են լինելու ենթակառուցվածքի 24/7 մոնիտորինգի և ՏՏ սարքավորումների սպասարկման համար։


    Մենք առաջարկում ենք՝

    • Աշխատանք ժամանակակից ՏՏ ենթակառուցվածքում և Տվյալների կենտրոնում։
    • Ուսուցման և մասնագիտական զարգացման հնարավորություններ։Կարիերայի աճի հնարավորություն մինչև մոնիտորինգի ինժեներ, համակարգային կամ ցանցային ինժեներ
    • Կայուն զբաղվածություն և երկարաժամկետ համագործակցություն,
    • Աշխատանք մասնագետների պրոֆեսիոնալ թիմում,
    • Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխային գրաֆիկով։

    Job responsibilities

    • Տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի շուրջօրյա (24/7) մոնիտորինգ,
    • Սերվերային, ցանցային և ինժեներական սարքավորումների վիճակի վերահսկում,
    • Աշխատանք մոնիտորինգի համակարգերի հետ և վթարային ծանուցումների մշակում,
    • Միջադեպերի նախնական վերլուծություն և դրանց կրիտիկականության աստիճանի գնահատում,
    • Հայտերի գրանցում և ուղեկցում Service Desk համակարգում,
    • Միջադեպերի էսկալացիա համապատասխան մասնագետներին՝ սահմանված կանոնակարգերի համաձայն,
    • Ծառայությունների և սարքավորումների հասանելիության վերահսկում,
    • Հերթափոխային մատյանի վարում և տեղեկատվության փոխանցում հաջորդ հերթափոխին,
    • Փոխգործակցություն շահագործման ինժեներների, համակարգային և ցանցային ադմինիստրատորների հետ։

    Required qualifications

    • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում,
    • Սերվերների, ցանցային սարքավորումների և Տվյալների կենտրոնի ինժեներական ենթակառուցվածքի աշխատանքի սկզբունքների ըմբռնում,
    • Ցանցային տեխնոլոգիաների և ցանցային սարքերի բազային գիտելիքներ,
    • Հիմնական արձանագրությունների բազային գիտելիքներ՝ TCP/IP, VLAN, DNS, DHCP,
    • Գործիքների կիրառման հմտություններ՝ Ping, Traceroute, Netstat, tcpdump / Wireshark,
    • Linux օպերացիոն համակարգի հետ աշխատանքի բազային հմտություններ,
    • Մոնիտորինգի համակարգերի հետ աշխատանքի փորձ,
    • Հրահանգներով և կանոնակարգերով աշխատելու կարողություն,
    • Ուշադրություն մանրամասներին, պատասխանատվություն և միջադեպերին օպերատիվ արձագանքելու կարողություն։
    • Անգլերենի իմացություն՝ Բ1 մակարդակ։


    Առավելություն կհամարվի՝

    • Zabbix, Grafana, Dell OpenManage Enterprise և iDRAC, Prometheus, InfluxDB, Observium համակարգերի հետ աշխատանքի փորձ,
    • Fortinet, Dell և Juniper սարքավորումների հետ ծանոթություն,
    • NOC-ում, մոնիտորինգի ծառայությունում կամ տեխնիկական աջակցության ոլորտում աշխատանքի փորձ։

    About company

    Apply

    If you are already registered in the system, you can apply after logging in.

    Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png