page_bg
ՏՏ Աուդիտոր

Evocabank CJSC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

16/07/2026

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Banking, Accounting, Financial

Job description

Evoca-ն  փնտրում է ՏՏ աուդիտոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, թվային ծառայությունների և տեխնոլոգիական ռիսկերի անկախ գնահատման, ինչպես նաև ՏՏ աուդիտների պլանավորման, համակարգման և իրականացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Job responsibilities

  • ՏՏ ռիսկերի բացահայտում և գնահատում՝ մասնակցություն ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանի կազմմանը,
  • Բանկային համակարգերի, վճարային համակարգերի, մոբայլ բանկինգի աուդիտորական աշխատանքների իրականացում և այդ համակարգերի փոփոխությունների կառավարման գործընթացի գնահատում,
  • Տեղեկատվական անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի համապատասխանության գնահատում, խոցելիությունների և ներթափանցման թեստավորման արդյունքների գնահատում,
  • ՏՏ ռազմավարության համապատասխանության գնահատում բանկի նպատակներին՝ վերլուծելով ՏՏ կառուցվածքը և պատասխանատվությունների բաշխումը,
  • Գործունեության անընդհատության և աղետների վերականգնման աուդիտի իրականացում,
  • ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխանության գնահատում՝ ISACA-ի մասնագիտական ուղեցույցներին, ISO 27001 ստանդարտին, NIST կիբերանվտանգության շրջանակին, SWIFT CSP պահանջներին,
  • Բանկին ՏՏ և ՏԱ աուդիտի ծառայություններ մատուցող երրորդ անձի հետ համատեղ աշպխատանքների իրականացում,
  • Աուդիտի հաշվետվությունների պատրաստում՝ բացահայտված թերությունների, ռիսկերի և դրանց զսպմանը կամ վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն ՏՏ, կիբերանվտանգության, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում,
  • Բանկային կամ ՏՏ աուդիտի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Ցանկալի մասնագիտական հավաստագրերի առկայություն՝ CISA, CISM, CIA, CRISC և այլ,
  • ՏՏ վերահսկողությունների, ցանցերի, տվյալների բազաների, տեղեկատվական անվտանգության և բանկային համակարգերի լավ իմացություն,
  • Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Application procedure

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՏՏ Աուդիտոր»։

About company

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Active works