page_bg
Համապատասխանության ապահովման մասնագետ

Evocabank CJSC

Location`

Armenia,Yerevan

Deadline`

16/07/2026

Job type`

Full Time

Degree`

Bachelor Degree (BS)

Category`

Banking, Accounting, Financial

Job description

Evoca-ն փնտրում է Համապատասխանության ապահովման պատասխանատու, ով պատասխանատու կլինի օրենսդրական պահանջների մշտադիտարկման և համապատասխանության ապահովման քաղաքականությունից բխող այլ գործառույթների համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք


Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ 

  • բժշկական ապահովագրություն, 
  • ճամփորդական ապահովագրություն, 
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, 
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, 
  • վճարվող հանգստյան օրեր, 
  • սպորտ փաթեթ, 
  • անգլերեն լեզվի դասընթացներ, 
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Job responsibilities

  • Օրենսդրական պահանջների մշտադիտարկում, օրենսդրական բացերի բացահայտում և դրանց հիման վրա առաջարկությունների մշակում,
  • Նոր կարգավորումների վերլուծություն, դրանց կիրառելիության և Բանկի գործընթացների վրա ազդեցության գնահատում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի նախագծերի նախնական ուսումնասիրություն և դրանց համապատասխանության վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրում ՀՀ օրենսդրությանը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան,
  • Բիզնես ստորաբաժանումներին խորհրդատվության տրամադրում՝ նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների և նախաձեռնությունների համապատասխանության գնահատում,
  • Բանկի ներքին գործընթացների համապատասխանության գնահատում, խախտումների բացահայտում, արձանագրում և դրանց վերացման միջոցառումների իրականացման վերահսկողություն,
  • Համապատասխանության ապահովման բաժնի գործառույթների շրջանակներում վերապահված այլ աշխատանքների և հանձնարարությունների կատարում,
  • Բանկի ներքին ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների կատարում։

Required qualifications

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ իրավաբանական ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում՝ որպես համապատասպանբության ապահովման կամ ռիսկերի վերահսկողության մասնագետ,
  • Միջազգային մասնագիտական սերտիֆիկատների (ACAMS, ICA, ACCA, CAMS, CGSS կամ համանման մասնագիտական որակավորումներ) առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի խորացված իմացություն,
  • Ֆինանսական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Application procedure

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Համապատասխանության ապահովման մասնագետ»։

About company

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.

Apply

If you are already registered in the system, you can apply after logging in.

Attached files must be in the following formats - docx.; pdf; jpeg; png

Active works