pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Սրահի մենեջեր/ Երևան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

25/08/2022

Աշխատավարձ`

Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Հաճախորդների դիմավորում, ծառայությունների նկատմամբ պահանջների բացահայտում և ուղղորդում, 
Հաճախորդներին տեղեկատվական աջակցության իրականացում՝ վարկային կոդերի, վճարման չափերի և այլ տեղեկատվության տրամադրում՝ ինքնասպասարկման սարքերով վճարումներ կատարելու նպատակով,
Հերթերի կարգավորում,
Խաչաձև վաճառքների իրականացում,
Հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին հաշիվների քաղվածքների տրամադրում,
Քարտապաններին քարտերի տրամադրում,
Ըստ անհրաժեշտության աշխատավարձային նախագծերի ներգրավում,
Հաճախորդներին Մոբայլ բանկինգ, ինտերնետ բանկինգ վաճառք,
Հաճախորդներին՝ հնարավոր գործարքները Ինքնասպասարկման սարքով իրականացնելու ուղորդում և գործարքի իրականացման հարցում աջակցության ցուցաբերում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով սահմանված կարգով սույն աշխատատեղի Փոխարինում բաժնում նշված մասնաճյուղերի պաշտոնների փոխարինումների ապահովում՝ այդ թվում գործուղումներ մեկնելու միջոցով,
Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների  կատարում:

Требования
Բարձրագույն կրթություն,
Վերջին 1 տարվա ընթացքում  առնվազն 3 ամսվա աշխատանքային փորձ (նախընտրելի է ֆինանսաբանկային համակարգում) կամ Բանկում գործող նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ),
MS Office, LSBANK,
Բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների սպասարկման հմտություններ:
Описание вакансии
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Սրահի մենեջեր – Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ             ք. Երևան
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Սրահի մենեջեր-Երևան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. օգոստոսի 25-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premium Machinery Armenia
Լրիվ դրույք
01/08/2025
ԴԻՏԵԼ