pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

07/08/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան 

Աշխատանքային պարտականությունները

Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ վարկերի պայմանների, պարտավորությունների մեծությունների  փոփոխությունների, ճշգրտումների դեպքում տվյալների մոտքագրում «Գործառնական օր» համակարգ,
Բանկի ներքին իրավական ակտերով և որոշումներով սահմանված կարգով hաճախորդի` Բանկում  բացված (սպասարկվող)  վարկային հաշիվների վերաբերյալ ոչ ստանդարտ տիպի տեղեկանքների պատրաստում, նշագրում,
«Գործառնական օր» ծրագրում վարկային գործառնություններին առնչվող ստանդարտ կաղապարների ձևավորում, տվյալների ներմուծում ու փոփոխում,
Ստանդարտ կաղապարներում գրանցված պայմաններից շեղումով կատարված գործարքների հաստատում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի վարկային, գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ):

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected]  , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Օգոստոսի 7-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Տվյալների վերլուծաբան
Yeremyan Group
Լրիվ դրույք
09/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ
Լրիվ դրույք
08/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ
Gulf Armenia
Լրիվ դրույք
02/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Սպառողական պրոդուկտների զարգացման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
24/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
24/04/2026
ԴԻՏԵԼ