pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ցուցասրահի վաճառողուհի

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

04/09/2022

Աշխատավարձ`

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Վաճառք

Նախընտրելի տարիք`

20 - 40

Աշխատանքային պարտականությունները

-Իրականացնել բարձրակարգ սպասարկում

-Տիրապետել ապրանքատեսականու առանձնահատկություններին

-Բարեխղճորեն կատարել աշխատանքային պարտականությունները

Պահանջվող որակավորումներ

-Բարձրագույն տեխնիկական կրթություն

-Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

-Հաղորդակցման հմտություններ

-Շփման ճկունություն

-Ներկայացման ունակություն

-Վաճառք իրականցնելու պատրաստակամություն

Աշխատանքի նկարագրությունը

Պրոֆ Ալ ընկերությունը փնտրում է պոզիտիվ , բարետես և աշխատասեր երիտասարդների Լյուքս դասի Showroom-ում վաճառողուհու  թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով:

Կարող են դիմել նաև ուսանողները:

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է

Հասցե՝ Դավիթ Անհաղթ փողոց:

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00


ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

-Աշխատանքը անմիջապես սկսելու և երկարաժամկետ աշխատելու հնարավորություն :

-Աշխատանքային և մասնագիտական առաջխաղացման լայն հնարավորություններ, (բարձրակարգ դասընթացներ) :

Դիմելու ընթացակարգը

Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել նկարով ռեզյումե /ինքնակենսագրական/ և ուղեկցող նամակ  [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Հեռ՝ 096 999183 Խնդրում ենք ձեր նամակի թեմա (subject line) տողում պարտադիր նշեք պաշտոնի անվանումը “Վաճառքի մենեջեր”: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: