"Գիգա Ֆարմ" ՍՊԸ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
14/08/2022
Աշխատավարձ`
Մրցակցային
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Սեռ`
Արական
Կրթություն`
Միջին Մասնագիտական
Կատեգորիա`
Առողջապահություն
Նախընտրելի տարիք`
20 - 35
Պահանջվում է դեղագետ, դեղագործ «Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունում բժշկական ներկայացուցիչ աշխատելու համար:
Աշխատավարձը՝ մրցակցային:
Թեկնածուն պետք է պարտադիր ունենա դեղատնային աշխատանքի փորձ:
-Այցելություններ բժշկական կենտրոններ և դեղատներ կազմակերպության արտադրանքի մասին տեղեկատվության տրամադրման նպատակով
-Գործուղումներ ՀՀ մարզեր
-Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետումը կդիտվի որպես առավելություն
-Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Ռեզյումեները ուղարկել [email protected] էլ հասցեին, նպատակ դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ «Բժշկական ներկայացուցիչ», թեկնածուի նկարի առկայությունը ռեզյումեին կից՝ պարտադիր է:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
«Գիգա Ֆարմ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2014 թ.-ին և շուրջ 12 տարի հաջողությամբ զբաղվում է դեղորայքի, դեղագործական պարագաների, սննդային հավելումների, տնտեսական ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ, արտահանմամբ:
Ավելի քան 5 տարի ընկերությունը իր արտադրանքը արտահանում է Ռուսաստանի Դաշնություն, Ղրղզստանի Հանրապետություն։
Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում աշխարհագրությունը մեծացնելու, նոր ապրանքատեսակների համալրման, կատարելագործման՝ նոր ժամանակներին համահունչ և մարդկանց ապրելակերպը դյուրացնելու, տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին նպաստելու միտումով։
Ընկերությունը համագործակցում է աշխարհահռչակ հումք արտադրող միջազգային ընկերությունների հետ, որոնք հստակ ապահովում են ապրանքատեսակների վերջնական բարձր որակը։ Համագործակցության աշխարհագրությունը հումքերի, փաթեթանյութերի, լաբորատորիաների, արտադրատարածքների և այլ գործընկերների մասով բավականին մեծ է․ ՀՀ, ՌԴ, Բելառուս, Հնդկաստան, Իրան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Անգլիա և այլն։
Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է շարունակական կրթություն և որակավորում ստացող բարձրակարգ դեղագետներից, լոգիստիկայի մասնագետներից, վաճառքի մենեջերներից և ղեկավար անձնակազմից: