pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՀԾ Բանկ ադմինիստրատոր

Evocabank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/01/2023

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Տեղեկատվական Տեխնոլոգիա

Աշխատանքային պարտականությունները

Օգտագործողների գրանցում և իրավասությունների տրամադրում,
ՀԾ Բանկ համակարգի օգտագործողների իրավասությունների և հասանելիություների ղեկավարում,
Աշխատանքային կայանների վրա համակարգի և անհրաժեշտ մոդուլների տեղադրում, սարքինացում և կարգաբերում,
Փաստաթղթերի և դիտելու ձևերի ընդլայնման ստեղծում,
ՀԾ Բանկ համակարգի փաստաթղթերի տպելու ձևերի ստեղծում,
Օգտագործողի նկարագրվող հաշվետվությունների ստեղծում,
OLAP հաշվետվությունների ձևանմուշների ստեղծում,
OLAP ենթահամակարգի բանաձևերի և տվյալների կառուցվածքի ղեկավարում,
ՀԾ Բանկ համակարգի շահագործման և սպասարկման հետ կապված առաջարկությունների և խնդիրների ներկայացում ստորաբաժանման ղեկավարին:

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն տեխնիկական կրթություն,
Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ` որպես ՀԾ Բանկ համակարգի ադմինիստրատոր,
ՀԾ Բանկ համակարգի ֆունկցիոնալի գերազանց իմացություն,
Օգտագործողի նկարագրվող հաշվետվությունների ստեղծման իմացություն,
Գործնական ճկուն մտածելակերպ,
Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
Հայերենի և անգլերենի լավ իմացություն:
Աշխատանքի նկարագրությունը
ՀԾ Բանկ ադմինիստրատոր

Եթե դու՝
ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,
ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
պատասխանատվության բարձր զգացում,
հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
Ապա մենք սպասու'մ ենք քեզ:

Միացի'ր մեր թիմին և ստացի'ր

1. առողջության ապահովագրություն,
2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական      ծառայությունների զեղչեր,
3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,
4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,
5. ազատ օրեր,
6. ընդմիջման հարմարավետ գոտի,     
7. նորաոճ dress code, 
8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,
9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,      
10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր, 
11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,     
12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,
13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ`  Էվոկաբանկ, գլխամասային գրասենյակ:
Դիմելու ընթացակարգը
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume)  PDF  ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]  ՝ վերնագրում նշելով «ՀԾ Բանկ ադմինիստրատոր»: 
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service. The world is becoming digital and we should be ready for that.