pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Վարկային մասնագետ/ Արտաշատ մ/ճ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Արտաշատ

Վերջնաժամկետ`

22/05/2022

Աշխատավարձ`

Կախված է թեկնածուի աշխատանքային փորձից և հմտություններից

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Վարկերի, ապահովագրական վկայագրերի, ավանդների և վճարային քարտերի վաճառքի, խաչաձև վաճառքի իրականացում,
Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
Աշխատավարձային նախագծերի ներգրավման իրականացում և վաճառքների իրականացում,
Հաճախորդներին բանկային ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
Հաճախորդների համար շնորհանդեսների կազմակերպում և անցկացում և հեռախոսազանգերի միջոցով նախնական վաճառքների իրականացում,
Հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների  մուտքագրում «Գործառնական օր» համակարգ,
Հաճախորդների հաշիվների բացում, վարում  և  փակում` Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
Աշխատավարձային նախագծերի շրջանակներում Բանկում գործող բանկային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում:

Требования
Բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է), 
Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում կամ Բանկում գործող նախաորակավորման ծրագրի մասնակցության դրական արդյունքի առկայություն,
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն: 
Описание вакансии

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:


ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վարկային մասնագետ – Արտաշատ մասնաճյուղ 

ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Արտաշատ


Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Վարկային մասնագետ-Արտաշատ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Մայիսի 22-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվապահ
Derjava-S
Լրիվ դրույք
26/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ / ք. Տաշիր
Yeremyan Projects
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Accountant
Errand HR Agency
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տնտեսագետ
Garage Masters' Mall
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Բակլաչոֆֆ ՍՊԸ
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ