Բիլդինգ Կապիտալ ՍՊԸ
Վայրը`
Հայաստան,Երևան
Վերջնաժամկետ`
15/04/2022
Աշխատավարձ`
N/A
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Վաճառք
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի, բնակարանային, առևտրային, գրասենյակային և այլ տարածքների վաճառքի և վարձակալության մենեջերի:
-Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն -Մրցակիցների բացահայտում, նրանց քաղաքականության ուսումնասիրություն և վերահսկում -Կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության մշակում և ներդրում -Աշխատանքային պայմանագրերի և այլ կարևոր փաստաթղթերի հետ աշխատանք -Առկա և պոտենցիալ սպառողների պահանջարկի ուսումնասիրություն և վերլուծություն -Մասնակցություն մարքեթինգային քաղաքականության մշակման գործընթացում -Վաճառքների և վարձակալության վիճակագրական վերլուծությունների իրականացում -Բանակցությունների վարում գնորդների և վարձակալների հետ -Վաճառքի և վարձակալության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում -Սոցիալական ցանցերում ընկերության բիզնես էջերի վարում
-Համապատասխան բարձրագույն կրթություն -Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու փորձ, մեքենայի առկայությունը ցակալի է -Հայերեն և ռուսերեն լեզուներով գրագետ խոսք -Համակարգչային գրագիտություն (MS Office գերազանց իմացություն) -Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ -Թիմում աշխատելու ունակություն -Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն -Վերլուծական միտք -Բանակցային հմտություններ -Նորը սովորելու մեծ ցանկություն
Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] ՝ ԱՆՊԱՅՄԱՆ ՆՇԵԼՈՎ ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ռուսաստանում խոշոր կառուցապատող հանդիսացող "MocИНЖСтрой" ընկերությունը 2015թ. սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Հր. Քոչար 4 հասցեում գտնվող շենքում բիզնես կենտրոնի ստեղծումը, ինչի նպատակով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և հարմարեցվեց բիզնես գաղափարին: 2016թ. դեկտեմբեր ամսին սկսվեց Հր. Քոչար փողոցին հարող տարածքում առևտրաժամանցային կենտրոնի շինարարությունը, ինչը ամբողջական կդարձնի բիզնես կենտրոնի գաղափարը՝ բարձրացնելով վերջինիս գրավչությունն ու շահավետությունը: Բարեկամություն բիզնես կենտրոնը տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ մետրոյի Բարեկամություն կայարանի հարևանությամբ, և ունենալով առաջնային դիրք, ապահովում և երաշխավորում է լավագույն պայմանները բիզնես գործունեության համար: