pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Սպասարկող մասնագետ /Կոմունիկացիոն կենտրոն

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

11/09/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի միջոցով բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
Նախկինում կատարված զանգերի մասով հիշեցման զանգերի կատարում,
Ամսական վաճառքի հաշվետվությունների կազմում,
Մասնաճյուղի աշխատակիցների հետ Հաճախորդի մասով պարզաբանումների տրամադրում,
Կոմունիակացիոն կենտրոնում «Հաճախորդի քարտի» վարում և ըստ անհրաժեշտության արդիականացում,
Հաճախորդների մուտքային և ելքային զանգերի սպասարկում, բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
Հաճախորդների հետ առցանց հաղորդակցում՝ բանկային ծառայությունների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
Հաճախորդների բողոքների, հայտերի և այլ դիմումների ընդունում և կարգավորման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
Բավարար հիմքերի և տրված իրավասությունների առկայության դեպքում որոշ բանկային գործարքների կատարում:

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն կրթության առկայության դեպքում 3 ամսվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում: Բարձրագույն կրթության բացակայության դեպքում 2 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում,
Միջնակարգ/Ավագ Դպրոց/միջին մասնագիտական,
MS Office,
Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) ,
Բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՐՑՈՒՆԱԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ԳՐԱՎԻՉ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՃԻ ԼԱՅՆ  ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ           Սպասարկող մասնագետ – Կոմունիկացիոն Կենտրոն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ          Հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ             ք. Երևան

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Սպասարկող մասնագետ Կոմունիկացիոն Կենտրոն”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. սեպտեմբերի 11-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գլխավոր Հաշվապահ
Yeremyan Projects
Լրիվ դրույք
08/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ