pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մանրածախ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/07/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Սպառողական վարկերի ռիսկերի գնահատում (Credit Scoring) ըստ վարկատեսակների,
Վարկային հայտում առկա տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրություն,
Վարկային պատմության համապատասխանության ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում,
Պահանջվող վարկի նպատակայնության հավաստում,
Հասանելիք վարկի առավելագույն գումարի և ժամկետի հաշվարկ,
Վարկառուի եկամտի աղբյուրների բացահայտում,
Վարկառուին բնորոշ ռիսկերի բացահայտում,
Ռիսկերի գնահատման համար ներքին և արտաքին տեղեկատվության հավաքագրում,
Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում,
Բանկի՝ Համապատասխանության ապահովման ոլորտը կարգավորող ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանում և կատարում, դրանց շրջանակում համագործակցում Բանկի Համապատասխանության ապահովման վարչության հետ:

Требования
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգի վարկային ոլորտում նախընտրելի է 1 տարվա փորձ վարկային ռիսկի կառավարման ոլորտում,
Բարձրագույն (տնտեսագիտական կրթությունը նախընտրելի է),
MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր),
Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (բավարար),
Վարկունակության գնահատման տեխնոլոգիաների իմացություն:

Описание вакансии
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Վարկային ռիսկերի կառավարման վարչության  մանրածախ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ            Գլխամասային գրասենյակ

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected], ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Մանրածախ հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Հուլիսի 3-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս հայտարարության մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաշվապահ
Derjava-S
Լրիվ դրույք
26/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ / ք. Տաշիր
Yeremyan Projects
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Accountant
Errand HR Agency
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տնտեսագետ
Garage Masters' Mall
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվետար
Բակլաչոֆֆ ՍՊԸ
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ