pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գնումների բաժնի ղեկավար

PROFAL LLC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

23/06/2022

Աշխատավարձ`

N/A

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գործադիր պաշտոններ

Աշխատանքային պարտականությունները

- Ներքին և արտաքին գնումների կազմակերպում և վերահսկում։

-Ներմուծման և լոգիստիկայի բաժնի կողմից իրականացվող աշխատանքների պլանավորում, կազմակերպում և գործընթացների պատշաճ կատարման վերահսկում

-Մատակարարների, տրանսպորտային ընկերությունների, նոր գործընկերների հետ բանակցությունների վարում, պատվերների՝ ժամանակին ձևակերպման ապահովում

-1C համակարգչային ծրագրի միջոցով պահեստում առկա պաշարների շարժի հետևողական վերահսկում՝ ապրանքային մնացորդների կուտակումները պահեստում բացառելու և անհրաժեշտ ապրանքների մշտական առկայությունն ապահովելու նպատակով։

- Պահեստային մնացորդների և արտադրության պահանջների ջշտում և համալրում պահեստ։

-Պահանջվող ապրանքների գծով արտաքին և ներքին շուկայի ուսումնասիրություն և ձեռքբերումների կազմակերպում, մասնավորապես՝  շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն

-Lավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող մատակարարների համեմատական վերլուծություն

-Շուկայի մոնիտորինգի իրականացում` բեռնափոխադրման լավագույն գին/որակ համադրության ապահովման, ինչպես նաև փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ

Պահանջվող որակավորումներ

-Բարձրագույն կրթություն

-Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն

-Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

-MS OFFICE իմացություն

-3 տարվա աշխատանքային փորձ հարակից ոլորտում

-Արագ կողմնորոշվելու ունակություն

-Թիմում աշխատելու ունակություն

-Բանակցություններ վարելու ունակություն

Աշխատանքի նկարագրությունը

Ընկերությանն անհրաժեշտ է փորձառու  Գնումների բաժնի ղեկավար :

Դիմելու ընթացակարգը
Տվյալ թափուր պաշտոնի նկարագրին համապատասխանելու դեպքում խնդրում ենք ուղարկել նկարով ռեզյումե [email protected] էլեկտրոնային հասցեին: Հեռ՝ 096 999183 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:
Ընկերության մասին

Արդեն քսան տարի հայաստանյան շուկայում զբաղվելով բազմոլորտ գործունեությամբ` «ՊՐՈՖԱԼ» ընկերությունն այսօր մի շարք ծառայություններ և տարանուն արտադրանք է առաջարկում հայ սպառողին: «ՊՐՈՖԱԼ»-ը հայտնի է բնակարանային, գրասենյակային կահույքի արտադրությամբ և ոճավորմամբ, ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, շենքերի ճակատային մասերի, երդիկների, ավտոտնակի դարպասների, արևապաշտպան շերտավարագույրների, բարձրորակ մետաղական կղմինդրների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների ներկրմամբ և արտադրությամբ: Հայաստանում «ՊՐՈՖԱԼ»-ն ունի տասից ավելի արտադրամասեր, որոնք կառուցված են ժամանակակից գործարանների նախագծով և ապահովում են եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ արտադրանք: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ նյութերն ու կիրառելով ժամանակակից սարքավորումները` «ՊՐՈՖԱԼ»-ի անձնակազմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ, որի արդյունքում ստեղծվում է որակյալ արտադրանք: