pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի ավագ մասնագետ

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

04/05/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

    • Մրցակցային բարձր աշխատավարձ,
    • Աշխատավարձի տարեկան վերանայում,
    • Մասնագիտական աճի հնարավորություն,
    • Եռամսյակային, տարեկան բոնուսներ,
    • Ճկուն աշխատանքային գրաֆիկ,
    • Հեռավար աշխատանքի հնարավորություն,
    • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր:
    • Բժշկական ապահովագրություն:

    Աշխատանքային պարտականությունները

      • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար անհրաժեշտ գրավային, երաշխավորության և վարկային (կրեդիտի, վարկային գծի, օվերդրաֆտի, երաշխիքի և այլն) պայմանագրերի, օֆերտաների` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջներին համապատասխանության ստուգում, նշագրում,
      • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում ընթացիկ մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) պայմանների փոփոխությունների դեպքում համապատասխան պայմանագրերի (համաձայնագրերի) ստուգում, նշագրում` Բանկի ներքին իրավական ակտերին, որոշումներին և այլ ակտերի պահանջների համպատասխան,
      • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում «Գործառնական օր» համակարգում մանրածախ վարկերի ձևակերպման համար մուտքագրված տվյալների ստուգում, հաստատում,
      • Իրեն տրված իրավասությունների շրջանակներում մանրածախ վարկերի (վարկային գծերի, օվերդրաֆտների, երաշխիքների և այլ վարկային գործիքների) ձևակերպման համար արկային փաթեթում անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում, այդ թվում՝ վարկի տրամադրման վերաբերյալ որոշում ընդունող մարմնի առկայության ստուգում, գրավի վկայականների, ապահովագրական վկայագրերի տվյալների ճշտության ստուգում,
      • Ընթացիկ վարկային գործերի բնօրինակ փաստաթղթերի (պայմանագրերի, համաձայնագրերի, ապահովագրական պոլիսների, գրավի վկայականների, լրացուցիչ պայմանների և այլն) հաշվառում և պահպանում,
      • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:

      Պահանջվող որակավորումներ

      • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական փորձը ցանկալի է),
      • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտի վարկային,
      • գրավային պայմանագրերի ձևակերպումների բնագավառում,
      • MS Office, Lotus, LSoft կամ համանման ծրագրեր,
      • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ):

      Դիմելու ընթացակարգը

      Բոլոր այն անձինքովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են անցնել հղումով՝ 


      Մանրածախ վարկերի կենտրոնացված ձևակերպումների բաժնի գլխավոր մասնագետ


      Ինքնակենսագրականների ընդունման վերջնաժամկետն է 2023թ.  Մայիսի 4-ը


      Հարցազրույցին կհրավիրվեն ստացված Ինքնակենսագրականների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: 


      Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:


      Ընկերության մասին

      Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


        *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
        *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
        *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

      Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: