pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գլխավոր հաշվապահի տեղակալ

X-Group

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

24/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում ,
Ընկերության ծախսերի վերահսկում,
Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում ,
Բանկային հաշիվների կառավարում,
Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջվող որակավորումներ

Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
Առնվազն 3 տարվա ավագ հաշվապահի փորձառություն,
Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
MS Office փաթեթի գերազանց իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
1C 8.3 հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն,
Հավաստագրված հաշվապահի որակավորումը ցանկալի է,
Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ,
E-invoicingծրագրի իմացություն,
Արագ կողմնորոշվելու ունակություն,
Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:

Աշխատանքի նկարագրությունը

« X-Group »- ը աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի տեղակալի :

Դիմելու ընթացակարգը

Դիմել՝ հեռախոս՝ 091403735
Էլ․փոստ՝ [email protected]

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Օպերատոր-գանձապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Օպերատոր-գանձապահ (երեկոյան հերթափոխ)
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ավագ Ֆինանսական վերլուծաբան
Evocabank CJSC
Լրիվ դրույք
01/11/2025
ԴԻՏԵԼ