pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
«Ակվատեկ» համալիրի կառավարիչ

Ակվատեկ համալիր

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

08/08/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Գործադիր պաշտոններ

Աշխատանքային պարտականությունները

Պատասխանատու լինել համալիրի ֆինանսատնտեսական գործունեություն համար,
իրականացնել համալիրի աշխատանքների պլանավորում և կազմակերպում,
մշտապես ուսումնասիրել շուկայական գները, որոշել և սահմանել համալիրի ճիշտ գնային քաղաքականություն,
մշտապես սերտ համագործակցել այլ ձեռնարկությունների հետ, տանել ակտիվ աշխատանքներ՝ համալիրը հաճախորդներով համալրելու համար,
կազմակերպել կորպորատիվ վաճառքներ,
իրականացնել վերահսկողություն հաճախորդների շրջանում պարբերաբար անցկացվող հարցադրումների վերաբերյալ, կատարել վերլուծություններ և դրանց հիման վրա ներկայացնել բարելավումների հետ կապված ծրագրեր,
կազմել և իրականացնել ծրագրեր, որոնք կնպաստեն կազմակերպությունում հաճախորդների թվի ավելացմանը,
հետևել համալիրի տեխնիկական վիճակին և ժամանակին վերացնել բոլոր թերությունները,
հետևել աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանենների և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը,
տանել ակտիվ աշխատանքներ՝ կազմակերպության եկամուտներն ավելացնելու նպատակով,
կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ, ակցիաներ,
ապահովել հյուրերի համար բարձրակարգ հանգիստ։

Պահանջվող որակավորումներ
Բարձրագույն կրթություն (Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, կառավարում), համապատասխան որակավորում և վերապատրաստման դասընթացների մասնակցություն,
թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
արագ կողմնորոշվելու ունակություն,
գերազանց կազմակերպչական հմտություններ,
օտար լեզուների իմացություն,
պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
ժամանակի կառավարման հմտություն,
գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
բանակցությունների վարման գերազանց ունակութուն,
զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ,
համակարգչային ծրագրերի տիրապետում,
ընդհանուր գիտելիքներ տարբեր հարթակներում գովազդի կազմակերպման ուղղությամբ,
նախագծերի ռազմավարության ստեղծման և կառավարման ունակություն։

Աշխատանքի նկարագրությունը

«X-Group»–ն աշխատանքի է հրավիրում «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրի կառավարչի։


Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] :

հեռախոս ՝  091403735

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: