pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

15/06/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Կրթություն/Ուսուցում

Աշխատանքային պարտականությունները

   2.2. Ասպիրանտը պարտավորվում է՝

2.2.1. օժանդակելու համապատասխան ամբիոնին կամ ֆակուլտետին մանկավարժական և գիտահետազոտական գործունեության իրականացման և միջոցառումների կազմակերպման ընթացքում:

2.2.2. Չունենալ վճարվող կամ չվճարվող այլ աշխատանք և աշխատել  միայն իր ատենախոսության վրա: Սակայն ասպիրանտը կարող է ներգրավվել գիտահետազոտական  նախագծերում։

2.2.3. Հաճախել ասպիրանտական կրթության շրջանակներում Ֆրանսիայում և/կամ ՀՖՀՀ-ում կազմակերպվող պարտադիր դասընթացներին:

2.2.4. Համագործակցել Թուլուզ 3 համալսարանի իր գիտական ղեկավարի, ՀՖՀՀ-ի և/կամ ԻԱՊԻ–ի համաղեկավարի հետ:

2.2.5. Աշխատանքային պլանին համապատասխան՝ յուրաքանչյուր տարի գրավոր հաշվետվություն ներկայացնել ՀՖՀՀ-ին և/կամ գիտական հետազոտությունը համաֆինանսավորող կառույցին (տես կից հավելվածը): Այդ հաշվետվությունը պետք է ստորագրեն ասպիրանտը և թեզի ղեկավարը։

2.2.6. Բացի ատենախոսությունից իրականացնել և հրապարակել գիտական հետազոտություններ, որոնց մեջ պարտադիր պետք է հիշատակել ասպիրանտի կցումը ՀՖՀՀ-ին ԻԱՊԻ–ին և գործընկեր համալսարանին:

2.2.7. Ատենախոսությունը ավարտել և պաշտպանել՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարվա ընթացքում:

2.2.8. Վճարել Ֆրանսիայի գործընկեր համալսարանում գործող դոկտորանտուրայում գրանցման տարեկան վարձը։ ՀՖՀՀ–ն յուրաքանչյուր տարի ասպիրանտին կփոխհատուցի այդ գումարը, քանի դեռ նա հրամանագրված է որպես ասպիրանտ:

2.2.9. Ատենախոսության պաշտպանությունից հետո 3 ուսումնական տարի դասավանդել ՀՖՀՀ-ում, եթե հնարավոր է:

2.2.10. Հարգել ՀՖՀՀ-ի կանոնադրությունը, ներքին կանոնակարգը և ներքին իրավական ակտերը:

Պահանջվող որակավորումներ

Ø  Պահանջվող փաստաթղթերն են.

  • Հետազոտության թեման և ասպիրանտուրայում սովորելու ցանկությունը հիմնավորող մոտիվացիոն նամակ ֆրանասերեն լեզվով,
  • 1 լուսանկար,
  • Ինքնակենսագրություն ֆրանսերեն կամ անգլերեն լեզվով,
  • Հրապարակված գիտական աշխատանքների պատճենները /եթե առկա են/, ինչպես նաև դրանց հակիրճ շարադրանքը ֆրասերեն լեզվով, եթե այլ լեզվով են,
  • Կատարած հետազոտական աշխատանքի կամ դրա բացակայության պարագայում ուսումնառության ընթացքում իրականացված դիպլոմային աշխատանքի պատճենը՝ դիմորդի խմբագրական հմտությունները պարզելու համար,
  • Բարձրագույն կրթության առկայությունը հավաստող դիպլոմների պատճենները,
  • Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում ստացած գնահատականների ամփոփագիրը,
  • Ֆրանսերենի կամ անգլերենի իմացության ընդհանուր եվրոպական շրջանակի  B2 մակարդակի հավաստագրի պատճենը, (եթե դիմորդն ունի այդ հավաստագիրը)
  • Երաշխավորագիր նամակներ (կարող են կցվել դիմումին դիմորդի ցանկությամբ):

 

Աշխատանքի նկարագրությունը

ՀՖՀՀ-ում (Հայաստան), Թուլուզ 3 համալսարանում (Ֆրանսիա) ու Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  ասպիրանտուրայի ուսումնառություն

 Ֆակուլտետներ: Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա:

 Նպատակային գիտական ուղղություններ։

·     Հաճախ հանդիպող հավաքածուների պեղում տվյալների ֆեդերատիվ միջավայրում (Privacy aware frequent itemset mining in federated dataset environment)

կամ

·         կիբեր-ֆիզիկական համակարգերի անոմալիաների հայտնաբերման խնդիրների հետազոտում (Investigation of anomaly detection problems for cyber-physical systems).  

Լրացուցիչ տեղեղեկություն կտրամադրվի ՀՖՀՀ-ի հետազոտությունների պատասխանատուին՝ ըստ պահանջի:

Տևողությունը՝ 3 տարի՝ 2022թ.-ի սեպտեմբերից սկսած

Ատենախոսության գրելու և պաշտպանության լեզուն՝  ֆրանսերեն/անգլերեն


Ուսուցման վայրը՝ ՀՖՀՀ, ԻԱՊԻ, Հայաստան

Դիմելու ընթացակարգը

Հայտերի ընդունում

Ø  Ասպիրանտուրա ընդունվելու դիմումները պետք է ներկայացվեն մինչև ս.թ. մայիսի  31-ը, ժամը 17:00-ն՝  [email protected]  էլ.հասցեով:

Ներկայացված փաստաթղթերի հիման վրա ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:


Ընկերության մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսպիսով կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության` ռեկտորը պետք է ֆրանսիացի լինի: 2020թ․սեպտեմբերի 20-ին ՀՖՀՀ ռեկտոր է նշանակվել պրոֆեսոր Բերտրան Վենարը։ Ուսումնական մասը ղեկավարում է տիկին Զարուհի Սողոմոնյանը: ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակում։ ՀՖՀՀ-ի տեսլականն է դառնալ Կովկասում բարձրագույն կրթության առաջատար և արտասահմանում ֆրանսիական օրինակելի համալսարան: ՀՖՀՀ-ի ռազմավարական առաքելությունն է կրթել անաչառ, պատասխանատու և լայն աշխարհայացք ունեցող ղեկավարներ: Facebook - https://www.facebook.com/ufarofficial Instagram - https://www.instagram.com/ufarofficial/ Twitter - https://twitter.com/ufarofficial Linkedin - https://www.linkedin.com/company/ufar-official Youtube - https://www.youtube.com/channel/UCGoyGhMzlVcYQ-GpaQYJx4w/featured