pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
ՓԼ/ԱՖ վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

19/05/2022

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

Գործարար հարաբերություններ հաստատելու վերաբերյալ վերլուծությունների իրականացում,
Գործարքների դիտանցում և հաստատում,
Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և տրամադրում ՀՀ ԿԲ,
Բանկի կողմից ելքային SWIFT հաղորդագրությունների հավաստագրում (Authorization)` ըստ սահմանված SWIFT ֆորմատների,
Ներքին իրավական ակտերով սահմանված պարբերկաանությամբ հաճախորդների կատարած գործարքների վերլուծություն,
ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հարցերի կարգավորում:

Требования
Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, նախընտրելի է ՓԼ/ԱՖ կանխարգելման ուղղվածությամբ,
ՀՀ ԿԲ-ի համապատասխան որակավորում,
MS Office, Internet, LSbank, E-mail,
Հայերեն (գերազանց), Ռուսերեն (գերազանց), Անգլերեն (գերազանց),
Բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր, ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի գերազանց իմացություն    
Описание вакансии
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ Համապատասխանության ապահովման վարչության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման  դեմ պայքարի ուղղություն- Վերլուծաբան
ԴՐՈՒՅՔ Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ             Հնարավորինս սեղմ ժամկետներում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ ք. Երևան  
Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` [email protected] , ինչպես նաև կարող են ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ: Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “ՓԼ/ԱՖ վերլուծաբան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2022թ. Մայիսի 19-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:  

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Online վարկավորման մասնագետ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Տեղեկատու
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Հաշվապահ
Evocabank CJSC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ֆինանսիստ/հաշվապահ
Andaco LLC
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Պարտքերի վերահսկման մասնագետ
Premium Machinery Armenia
Լրիվ դրույք
01/08/2025
ԴԻՏԵԼ