pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

20/06/2022

Աշխատանքի տեսակը`

Կես դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Կրթություն/Ուսուցում

Աշխատանքային պարտականությունները

Անգլերեն լեզվի դասավանդում։

Պահանջվող որակավորումներ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի (մագիստրատուրա) դիպլոմ կամ դրան հավասարազոր փաստաթուղթ (դիպլոմի և հավելվածի լուսածրված օրինակներ)՝ դասավանդման, լեզվաբանության կամ հարակից այլ ոլորտներում:

·         Լեզվի դասավանդման ճանաչված որակավորում:

Լեզվի դասավանդման որակավորումներ.

·         TEFL/TESOL որակավորում ճանաչում վայելող հաստատությունից (նվազագույնը վկայական):

·         EFL/ESOL դասընթացներ, որոնք ուսանվել են լայն ճանաչում վայելող հաստատության կողմից առաջարկվող բակալավրական կամ մագիստրոսական կրթության շրջանակներում (նվազագույնը վկայական):

·         Cambridge English Certificate in English Language Teaching to Adults (CELTA)

·         Cambridge English Diploma in English Language Teaching to Adults (Delta)

·         Trinity College London Certificate in TESOL (CertTESOL)

·         Trinity College London Licentiate Diploma in TESOL 

Աշխատանքի նկարագրությունը

« Հայաստանում ֆրանսիական համալսարան » հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ անգլերենի դասախոսի ընտրության համար :

Դիմելու ընթացակարգը

Մրցույթը տեղի կունենա 2 փուլով :

1-ին փուլում  ներկայացվում են փաստաթղթերը :

Համաձայն ՀՖՀՀ-ի դասախոսների ընդունելության կարգի` մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածությունը՝ ուղարկելով հետևյալ փաստաթղթերը`

  • Ինքնակենսագրություն (CV) հայերեն և ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով,
  • Բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանի դիպլոմի կամ գիտական կոչման վկայականի պատճենները,
  • Միջազգային մասնագիտական վերապատրաստողների (ToT) վերապատրաստման հավաստագրերը (առկայության դեպքում),
  • Հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, գիտահետազոտական նախագծերում ներգրավվածության մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

2-րդ փուլում ընտրված թեկնածուները կանցնեն հարցազրույց:

Փաստաթղթերն ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2022թ. հունիսի 20-ը՝ նամակի վերնագրում հստակ նշելով, թե որ առարկայի համար եք դիմում:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները :
Ընկերության մասին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում: Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսպիսով կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման: Համալսարանի հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Ըստ Հայաստանում ֆրանսիական համալսարանի կանոնադրության` ռեկտորը պետք է ֆրանսիացի լինի: 2020թ․սեպտեմբերի 20-ին ՀՖՀՀ ռեկտոր է նշանակվել պրոֆեսոր Բերտրան Վենարը։ Ուսումնական մասը ղեկավարում է տիկին Զարուհի Սողոմոնյանը: ՀՖՀՀ-ի ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակում։ ՀՖՀՀ-ի տեսլականն է դառնալ Կովկասում բարձրագույն կրթության առաջատար և արտասահմանում ֆրանսիական օրինակելի համալսարան: ՀՖՀՀ-ի ռազմավարական առաքելությունն է կրթել անաչառ, պատասխանատու և լայն աշխարհայացք ունեցող ղեկավարներ: Facebook - https://www.facebook.com/ufarofficial Instagram - https://www.instagram.com/ufarofficial/ Twitter - https://twitter.com/ufarofficial Linkedin - https://www.linkedin.com/company/ufar-official Youtube - https://www.youtube.com/channel/UCGoyGhMzlVcYQ-GpaQYJx4w/featured