pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Միջազգային բեռնափոխադրումների մասնագետ

Ապավեն ՍՊԸ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

21/06/2022

Աշխատավարձ`

200,000-400,000 ՀՀԴ

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Այլ

Աշխատանքային պարտականությունները

-Միջազգային բեռնափոխադրումներ իրկանացնելու նպատակով գտնել նոր հաճախորդներ, կնքել պայմանագրեր
-Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Պահանջվող որակավորումներ
-Առավելություն կունենան համապատասխան կրթություն և աշխատանքային փորձ ունեցողները:
-Հայերեն, անգլերեն, ռուսերեն  լեզուների ու համակարգչային ծրագրերի իմացություն
-Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
-Բանակցություններ վարելու հմտություններ
-Թիմում աշխատելու ունակություն
-Պատասխանատվության բարձր զգացում
Աշխատանքի նկարագրությունը
Ընկերության միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում և վերահսկում։ 

Աշխատավարձը` 200 000 - 400 000 դրամ

Ժամերը` երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00
Դիմելու ընթացակարգը

Ցանկացողները կարող են իրենց բնութագիրը ուղարկել  [email protected]  հասցեով:

Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:

Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

«ԱՊԱՎԵՆ» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին և գրեթե Հայաստանի Հանրապետության հասակակիցն է: Ընկերության կայացումը և զարգացումն ընթանում էին հանրապետության կայացմանը զուգահեռ, երբեմն էլ հանդիսանում էին վերջինիս զարգացման աստիճանի ցուցանիշը:

Ընկերության ստեղծման նպատակն էր կազմակերպել հումանիտար բեռների փոխադրումը Հայաստան: Գործունեության սկզբնական շրջանում ընկերությունը ստիպված էր առնչվելու մի շարք դժվարությունների հետ` հարևան երկրների հետ հաղորդակցման անորակ ուղիների, հեռահաղորդակցման սուղ հնարավորությունների, չձևավորված մաքսային ծառայության և տվյալ ոլորտում մասնագետների բացակայության հետ: Սակայն այդ ամենը փոխհատուցվում էր երկրին օգնելու պատրաստակամությամբ և ընկերության հիմնադիրների անձնական կապերով հարևան երկրներում, մասնավորապես` Վրաստանում:

Ընկերության հետագա զարգացումը տեղի էր ունենում «փորձերի և սխալներիե սկզբունքով, ինչն ի վերջո բերեց բեռնափոխադրումների ոլորտում ամենաօպտիմալ լուծումների բացահայտմանը, որոնք կիրառելի են հայկական իրականությունում:

Այժմ «ԱՊԱՎԵՆ»-ը իրենից ներկայացնում է խոշոր տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերություն, որն ունի գրասենյակների իր ցանցն արտասահմանում, լիարժեք և առաջատար տեխնիկական հանդերձանք, հաճախորդների և գործընկերների մեծ բազա:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Payment Operations Specialist/ VBET
SOFTCONSTRUCT
Լրիվ դրույք
15/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Deputy Head of Salary Calculation Department
SOFTCONSTRUCT
Լրիվ դրույք
15/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Administrative Manager
SOFTCONSTRUCT
Լրիվ դրույք
18/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
People Operations Specialist / VBET
SOFTCONSTRUCT
Լրիվ դրույք
22/05/2024
ԴԻՏԵԼ
company_logo
Marketing Project Coordinator
SOFTCONSTRUCT
Լրիվ դրույք
22/05/2024
ԴԻՏԵԼ